ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ռուսական «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրեց սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։

«Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հաստատել է տրանսֆերը՝ հրապարակելով հրաժեշտի հուզիչ ուղերձ, իսկ արաբական աղբյուրները բացահայտել են գործարքի մանրամասները։

​Արաբական «Ալ Ռիադիա» պարբերականի լրագրող Ահմեդ Ալ-Լուկանի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը երկուշաբթի` հուլիսի 6-ին Պորտուգալիայում հաջողությամբ բուժզննում է անցել, ինչից հետո կողմերը ստորագրել են աշխատանքային պայմանագիրը։ Համաձայնագիրը նախատեսված է 4 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու օպցիայով (4+1): Սպասվում է, որ Սպերցյանն իր նոր թիմին կմիանա Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։

​«Կրասնոդարն» իր հերթին շնորհակալություն է հայտնել ակումբի ակադեմիայի պատմության լավագույն սաներից մեկին։ Ռուսական թիմի մարզաշապիկով Էդուարդն անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 102 արդյունավետ գործողության հեղինակ (58 գոլ և 44 գոլային փոխանցում), ինչի շնորհիվ դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

​«2024/25 մրցաշրջանում Էդուարդը՝ որպես ավագ, «ցուլերին» առաջնորդեց դեպի ակումբի պատմության առաջին չեմպիոնությունը։ Իսկ 2025/26 մրցաշրջանում նա դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը (16 գոլային փոխանցում) և լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով՝ վաստակելով 29 միավոր (13 գոլ, 16 ասիստ)։ Շնորհակալություն ամեն ինչի համար, ավա՛գ։ Հաջողություն կարիերայի նոր փուլում»,- նշված է «Կրասնոդարի» պաշտոնական հայտարարության մեջ։

​Հավելենք, որ ավարտված 2025/26 մրցաշրջանում, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը միասին, Սպերցյանը մասնակցել է 42 հանդիպման՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ և 18 արդյունավետ փոխանցում։

Ըստ Transfermarkt պորտալի՝ 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Նրա նախկին պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular