Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարի սեփականություն հանդիսացող «Ալ Ռեքայաթ» լցանավը, որը բնական գազ էր տեղափոխում, հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցից դուրս գալիս։
Bloomberg-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ Օմանի Լիմայից մոտավորապես 15 կիլոմետր արևելք։
Կատարի պետական «Նակիլատ» նավագնացության ընկերությանը պատկանող լցանավը, ըստ տեղեկությունների, հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։