Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին
ՍՊՈՐՏՊորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի 2026 թվականի առաջնությունից դուրս մնալուց հետո հաստատել է, որ սա իր կարիերայի վերջին Մունդիալն էր։
Միևնույն ժամանակ, 41-ամյա ֆուտբոլիստը դեռ հստակ չգիտի՝ արդյոք հիմա կավարտի՞ իր ելույթներն ազգային թիմի կազմում։
Լրագրողների հետ զրույցում աստղային ֆուտբոլիստը կիսվել է իր հույզերով և ապագա ծրագրերով.
«Այո, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր։ Տխուր եմ, որ այսպես եմ հեռանում մրցաշարից, բայց ես ներդրել եմ ողջ ուժերս և արել եմ առավելագույնը։ Սա ֆուտբոլ է. երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Այժմ ես ժամանակ կունենամ մտածելու և ընտանիքիս կողքին լինելու համար։ Պետք է խուսափել իմպուլսիվ արարքներից։ Կյանքը շարունակվում է»։
Անդրադառնալով միջազգային կարիերայի հնարավոր ավարտին՝ Ռոնալդուն նշել է, որ չի շտապում վերջնական վճիռ կայացնել.
«Դեռ չգիտեմ՝ արդյոք հենց հիմա կհեռանա՞մ Պորտուգալիայի հավաքականից։ Կտեսնենք։ Առայժմ չեմ ցանկանում որոշում կայացնել, պետք է դա քննարկեմ ընտանիքիս հետ։ Չեմ ցանկանում հանրության ուշադրությունը շեղել անձնական հարցերով»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է The Touchline պարբերականը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի ընտրանին նվազագույն՝ 0-1 հաշվով պարտվեց Իսպանիայի ազգային հավաքականին և լքեց պայքարը։