Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման
ՍՊՈՐՏԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականի նկատմամբ տարած պատմական հաղթանակից (2:1) հետո Նորվեգիայի ընտրանու հարձակվող Էրլինգ Հալանդը կիսվել է իր տպավորություններով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
Նյու Ջերսիում կայացած խաղում Հալանդը դարձել էր դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Նշենք, որ Նորվեգիան Մունդիալներում հանդես չէր եկել 1998 թվականից ի վեր:
Այս կապակցությամբ նորվեգացի ռմբարկուն սոցիալական ցանցերում հակիրճ, բայց խոսուն գրառում է կատարել.
Խոսելով բուն հանդիպման և իր արդյունավետության մասին՝ Հալանդը նշել է, որ գոլ խփելու համար իրեն շատ պահեր պետք չեն.
«Սովորաբար այդպես էլ լինում է: Եթե ես ունենում եմ մեկ կամ երկու հնարավորություն, դա մեծամասամբ ավարտվում է գոլով: Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում, հավանաբար, բանը կենտրոնացվածության մեջ է։ Ես ինքս ինձ ասում եմ, որ շանս կլինի, և եթե դա տեղի է ունենում, ես սովորաբար գրավում եմ դարպասը»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հոլանդը նաև հույս է հայտնել, որ իրենց այս հաջողությունը կոգեշնչի հաջորդ սերունդներին.
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Նորվեգիայի ընտրանին կմրցի Մեքսիկա — Անգլիա զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին՝ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում: