ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիական» համբույրը ծերության դեմ պայքարի հիանալի միջոց է. 16 հետաքրքիր փաստ համբույրների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Համբուրվելիս մարդու սրտի զարկերն արագանում են՝ հասնելով մինչև րոպեում 100 զարկի: Սա, սակայն, համբույրների միակ ազդեցությունը չի մարդու օրգանիզմի վրա: Aif.ru-ն ներկայացրել է 16 հետաքրքիր փաստ համբույրների մասին:

1. Ամեն տարի հուլիսի 6-ին ամբողջ աշխարհում նշվում է Համբույրի Համաշխարհային Օրը: Այս տոնն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի վերջին, երբ որոշել են, որ համբույրը, լինելով սիրո դրսևորում, պետք է ունենա իր տոնը:

2. Մարդու շուրթերը 200 անգամ ավելի զգայուն են քան մատների ծայրերը:

3. Այտը համբուրելիս այրվում է 5 կկալ, իսկ «ֆրանսիական» համբույրի դեպքում՝ 26:

4. Համբույրի մարաթոնի ժամանակ իտալացի սիրահար զույգի համբույրը տևել է 31 ժամ 18 րոպե և 33 վայրկյան: Նրանք ստիպված են եղել ընդհատել այն տղամարդու ինքնազագողության վատացման պատճառով:

5. Մարդկանց 66%-ը նախընտրում է համբուրվելիս փակել աչքերը:

6. Համբույրը կարգավորում է բերանի խոռոչի թթվայնությունը: Ամեն անգամ ուտելուց հետո համբուրվելը կնվազեցնի կարիեսի առաջացման վտանգը:

7. Համբույրը դանդաղեցնում է սթրեսային նյութերի ձևավորումը, որոնք հանգեցնում են զարկերակային ճնշման բարձրացման, մկանային ապաճի (ատրոֆիա) , խոչընդոտում են հյուսվածքների ռեգեներացիային, օրգանիզմում ինսուլինի առաջացմանն ու վնասում գլխուղեղի բջիջները:

8. Համբույրը նպաստում է սրտամկանի աշխատանքին (րոպեում 110 կծկում տղամարդկանց մոտ և 108՝ կանաց): Համբուրվողները սովարականի նման րոպեում 20 անգամ շնչելու փոխարեն, շնչում են 60 անգամ: Արդյունքում ակտիվանում է արյան հոսքը, բարելավվում է թթվածնի մատակարարումը օրգաններին ու հյուսվածքներին, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում ոչ միայն սրտանոթային համակարգի, այլ նաև թոքերի, ստամոքսի, աղիների և միզապարկի աշխատանքի վրա:

9. Համբույրը նաև օգտակար է էնդոկրին համակարգի համար: Շուրթերի ներքին հատվածի լորձաթաղանթի նյարդային վերջավորությունների գրգռումը նպաստում է մակերիկամների ու ենթաստամոքսային գեղձի աշխատանքին: Այդ օրգանները խթանում են սեփական հորմոնների արտադրությունը, որոնք, իրենց հերթին, նպաստում են գլխուղեղի կողմից հատուկ հորմոնների՝ նեյրոպեպտիդների առաջացմանը: Այս հորմոնի ազդեցության շնորհիվ սիրահարները մոռանում են իրենց մտահոգությունների մասին և իրենց ավելի երջանիկ են զգում:

10. Համբուրվելիս մարդն աշխատեցնում է դեմքի 29 մկան, ինչն արագացնում է արյան շրջանառությունը, սնուցում է դեմքի հյուսվածքները, տոնուս է հաղորդում մաշկին և հարթում մանր կնճիռները: Այսպիսով՝ «ֆրանսիական» համբույրը կարելի է համարել ծերության դեմ պայքարի հիանալի միջոց:

11. Միջինում մարդն իր կյանքի ընթացքում համբուրվելու վրա վատնում է 2 շաբաթ:

12. Համբուրվելիս մարդիկ միմյանց փոխանցում են 278 տեսակի բակտերիա, որոնց 95%-ն անվնաս են:

13. Հիվանդները, ում պարբերաբար համբուրում են բարեկամներն ու սիրելիները, ավելի արագ են ապաքինվում:

14. Մարդյանց 50%-ն առաջին անգամ համբուրվում է 14 տարին դեռ չբոլորած:

15. Եվրոպացիները միջինում օրվա ընթացքում համբուրվում են 7 անգամ. երիտասարդները՝ մոտ 12 անգամ, երկար ժամանակ միասին ապրող ամուսիններն ու 50 տարեկանից բարձր անձիք՝ 2 անգամ: 12%-ն ընդհանրապես չի կարողանում հիշել, թե երբ է վերջին անգամ համբուրվել:

16. Սիրելի մարդու հետ համբուրվելը խոչընդոտում է սթրես ու անհանգստություն առաջացնող հորմոնների՝ գլյուկոկորտիկոիդների առաջացմանը: Գիտնականները պարզել են, որ 20 վակրկայն տևողությամբ երեք համբույրը կարող է ամբողջ օրվա ընթացքում ապահովել բարձր տրամադրություն ու ճնշել սթրեսի հորմոնները, որոնք հանգեցնում են ճնշմաի բարձրացման ու անքնության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular