ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» նոր էսկադրային ականակրի (էսմինեցի) մարտական համակարգերի փորձարկումների անցկացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն հաղորդագրության՝ փորձարկումներն անցկացվել են մարտականին մոտ պայմաններում նավի սպառազինության տարբեր համակարգերի հզորությունն ու կիրառելիությունը գնահատելու համար։ Նախքան ստուգումների սկսվելը երկրի ղեկավարը լսել է սպառազինության համակարգերի քննարկման խմբի անդամների զեկույցը նավի մարտունակության գնահատման փուլային ծրագրերի մասին։ Փորձարկումների ընթացքում ստուգվել են թիրախների որոնման, տեղեկատվության մշակման հարցում էսկադրային ականակրի կարողությունները և ինտեգրված կրակային համակարգի աշխատանքը։

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ այս փուլը պատասխանատու ստուգում է էսկադրային ականակրի հականավային, հականավասուզանավային, հակաօդային և ռազմավարական հարվածային համալիրների հուսալիությունը պարզելու համար։ ԿԺԴՀ առաջնորդը նշել է, որ սպառազինությունների մշակման ընթացիկ միտումները հաստատում են սեփական օրինակով ռազմածովային ուժերի մարտական համակարգերի ստեղծման ներուժը, ինչը թույլ է տալիս որակապես փոխել բանակի ռազմավարական պատրաստվածությունը։

Ստուգման արդյունքներով Կիմ Չեն Ընը նախանշել է տարբեր վերջրյա և ստորջրյա մարտական համակարգերի ստեղծման ու պետական պաշտպանության ամրապնդմանն ուղղված կուսակցության ռազմավարական կուրսի շրջանակներում դրանք մարտական հերթապահության ջրատարածքներում տեղակայելու փուլային խնդիրները։ Նա կոչ է արել արագացնել հուսալի զսպման ուժերի պահպանման և մեծացման ուղղությամբ աշխատանքները։

Հատուկ ուշադրություն է դարձվել Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի իններորդ գումարման II պլենումի որոշումների կատարմանը, որոնք վերաբերում են ռազմածովային նավատորմի բազաների կառուցմանը և նավաշինարանների արտադրողականության բարձրացմանը։ Կիմ Չեն Ընը կարգադրել է երկու ամսվա ընթացքում ավարտել «Կան Գոն» էսկադրային ականակրի փորձարկումները և այն ընդգրկել ՌԾՈՒ-ի մարտական կազմում՝ վճռականություն հայտնելով պետական միջոցներ ձեռնարկել նավատորմի ամրապնդման համար, որն առանցքային դեր է խաղում ծովում սուվերենության (ինքնիշխանության) պաշտպանության գործում։

ԿԺԴՀ ղեկավարը նաև խորհրդակցություն է անցկացրել նավաշինության զարգացման հարցերի շուրջ՝ կոչ անելով հետազոտական հիմնարկներին նոր հաջողությունների հասնել հզոր բանակ կառուցելու կուսակցության կուրսի իրականացման գործում։ Երկրի առաջնորդը մատնանշել է նավային և տախտակամածային սպառազինությունների մշակողների «պատմական խնդիրը» պետության պաշտպանունակության ամրապնդման գործում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular