Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները
ՍՊՈՐՏUFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է այն լավագույն ժամանակահատվածը, երբ մարզիկը կարող է վերադառնալ օկտագոն և կրկին մրցել խառը մենամարտերի կանոններով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Այս պահին Ծառուկյանը զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ 2024 թվականի սկզբից ի վեր հայազգի մարտիկն արդեն երկու մենամարտ է անցկացրել UFC-ում։
Ավելի վաղ Աբդրահմանովը «Матч ТВ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտի տարբերակն օպտիմալ կլինի Ծառուկյանի համար, քանի որ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջին հնարավոր է ևս կես տարի չմրցելույթ ունենա։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի համար առավել հարմար կլինի մենամարտել սեպտեմբերի՞ն, թե՞ ավելի վաղ, մենեջերը նշել է.
«Հաշվի առնելով հուլիսին կայանալիք ըմբշամարտի առաջիկա գոտեմարտերը՝ սեպտեմբերը կատարյալ ժամանակ կլիներ Արմանի համար, որպեսզի նա ամբողջությամբ կրկին կենտրոնանա MMA-ի վրա»։