Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը
ԻՐԱՎՈՒՆՔՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը, հայտնել է «Մայր Հայաստան» կուսակցությունը։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։
Որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Անդրանիկ Թևանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել։ Նույն օրը երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել քրեական հետապնդում հարուցել և անձեռնմխելիությունից զրկել Անդրանիկ Թևանյանին։ Մայիսի 23-ին դատարանը Թևանյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրե։