ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած Ուկրաինայի վերակառուցման համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտավորյալ մարտահրավեր է Մոսկվային Բրյուսելի հավանությունը ստանալու համար, rtvi.com-ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ Նրա խոսքով Հայաստանի ղեկավարությունը մշտապես ընտրում է Բրյուսելի հավանությունը անգամ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման գնով։ «Ինչպես երևում է, նրանք ցանկանում են ավելի փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և բարելավել Եվրամիության հետ հարաբերությունները», -  ասել է Սիլաևը։

Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերակառուցման համաժողովին, որը կայացել է Գդանսկում, և որին մասնակցել են մոտ 100 երկրների պատվիրակություններ։ 

Քաղաքագետ և «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևն էլ rtvi.com-ի հետ զրույցում շեշտը դրել է այլ կերպ, նա կարծում է, որ Հայաստանի որոշումը հիմնականում պայմանավորված է արտաքին ճնշումներով։ Նրա կարծիքով Երևանը գործում է Բրյուսելի «անհետաձգելի պահանջներով, կամ, այսպես ասած, խնդրանքներով»։

«Եվրամիությունը փորձում է ապահովել առավելագույն միասնություն և համախմբվածություն իր ուկրաինամետ քաղաքականության մեջ և պատրաստակամություն անգամ ներգրավելու Ռուսաստանի դաշնակիցներին և գործընկերներին, այսպես կոչված, Ուկրաինայի վերականգնման ծրագրերում», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Արեշևը կասկածանքով է վերաբերվում Հայաստանի իրական ներդրմանը այն գործընթացում, որը Բրյուսելը անվանում է Ուկրաինայի վերականգնում, այսինքն, մեղմ ասած, դա շատ աննշան կլինի։ Նա պնդել է, որ հիմնական նկատառումները քաղաքական, աշխարհաքաղաքական և տեղեկատվական/քարոզչական են։ Արեշևը չի բացառել, որ Երևանի արտոնյալ վերաբերմունքի հեռանկարն է Գդանսկ ուղևորության օգտին փաստարկներից մեկը։

Իր հերթին, Սիլաևը կոչ է արել տարբերակել Հայաստանի կառավարության և սովորական քաղաքացիների շահերը։ «ՀՀ ղեկավարությունը հույս ունի օգտվել այդ ուղևորությունից, քանի որ ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը մեծանում է, և այդ գումարի որոշ մասը կարող է հայտնվել Հայաստանի ղեկավարության մոտ, բայց ոչ  պետության մոտ», - նշել է նա։

Երբ հարցրել են, թե ինչո՞ւ Մոսկվայի բացասական արձագանքի ռիսկը հետ չի կանգնեցրել Երևանին, Արեշևը ենթադրել է, որ դա պայմանավորված է «ներկայիս փուլում ռուս-հայկական հարաբերությունների ընդհանուր մթնոլորտով»։

Սիլաևն այլ կերպ է արտահայտվել: «Նրանց համար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կամ Մակրոնի կողմից ուսին թփթփացնելը շատ ավելի կարևոր է, քան Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունները։ Նրանց առաջնահերթությունը դա է»,– ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular