ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Իսրայելի կաբինետը միաձայն քվեարկել է 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում կատարված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին։ Այդ որոշումը կներկայացվի Քնեսեթ, որտեղ տեղի կունենա խորհրդարանական քվեարկություն, գրում է echofm.online–ը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության ճանաչումը, որոշումը անվանել է բարոյական հրամայական։ «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել։ Իսրայելը այսպիսով միանում է այն 32 երկրներին, որոնք կատարել են իրենց բարոյական հրամայականը ճանաչելով պատմական ճշմարտությունը և մերժելով այն ժխտելու փորձերը», - գրել է նա առցանց։ 

Իսրայելցի քաղաքագետ և նախկին դիվանագետ Միխայիլ Պելիվերտը «Նովայա Գազետա Եվրոպա»-ին տված մեկնաբանության մեջ հիշեցրել է, որ Իսրայելում 20 տարի քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն Երուսաղեմը այդպես էէլ որևէ պաշտոնական քայլ չէր ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու դժկամության պատճառով։ Հայ լրագրող և քաղաքական վերլուծաբան Ազա Բաբայանը համաձայն է դրա հետ։ echofm-ին տված հարցազրույցում նա նշել է, որ չափազանց ակնհայտ է այն, որ այս ճանաչումը հաջորդել է Թուրքիայի հետ հարաբերությունների լուրջ վատթարացմանը։ «Այնուամենայնիվ, բնականաբար, սա պատմական իրադարձություն է, և Հայաստանում յուրաքանչյուր նորմալ մարդ, հատկապես քաղաքական գործիչ կամ քաղաքագետ, հասկանում է, որ այս ճանաչումը շատ բան է նշանակում», - ասել է նա։ Իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողներին մեկնաբանելով Իսրայելի կառավարության որոշումը, ասել է, որ Երևանը չի արձագանքի ցեղասպանության ճանաչմանը։

«Մենք անհրաժեշտություն չենք տեսնում արձագանքելու, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության թեման որպես զենք չօգտագործելը բխում է ՀՀ շահերից», - ասել է նա։ Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը պատմական հիշողությունը կապում է իր արտաքին քաղաքականության նպատակների հետ։ Ապրիլին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ելույթում նա կոչ էր արել իր հայրենակիցներին «դադարեցնել հայրենիք փնտրել միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։ Մարտին էլ  աշխատանքից ազատել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, այն բանից հետո, երբ նա ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել էր Արցախի պատմության մասին գիրք։ Փաշինյանը այդ ժեստը անվանել էր «գործողություն, որը հակասում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը»։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողներին ասել է, որ «ցանկություն չունի» մեկնաբանել Իսրայելի որոշումը։ Հայ-իսրայելական խորհրդարանական համագործակցության խմբին կապված երկու անանուն պատգամավորներ նույնպես հրաժարվել են մեկնաբանություն տալ։ Իսկ ընդդիմությունը նշել է պաշտոնական արձագանքի սակավությունը։ «Կա՞ արդյոք արձագանք։ Սա պատմական պահ է փորձել ազդել տարածաշրջանում ծավալվող գործընթացների վրա՝ հաշվի առնելով Իսրայելի և Ադրբեջանի միջև սերը և Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը։ Կունենա՞ն նրանք համարձակություն, թե՞ կվախենան», - հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։

«Դաշնակցություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ողջունելով Իսրայելի կառավարության որոշումը, սակայն նաև նշել է, որ հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելին «անձեռնմխելիություն չի տալիս պատմական ճշմարտություններից, այդ թվում՝ Արցախում հայերի դեմ կատարված հանցագործություններին մեղսակիցությունից»։ Associated Press-ի կողմից մեջբերված փորձագիտական գնահատականների համաձայն 2016-2020 թվականներին Իսրայելը իրականացրել է Ադրբեջանի զենքի մատակարարումների մոտ 70%-ը։ Ամերիկահայ ռոք երաժիշտ և System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է ձայնագրել, որում կտրուկ քննադատել է ցեղասպանության ճանաչումը այն անվանելով «ամենավատ անիծյալ քայլը, որը Իսրայելը կարող էր անել հայերի դեմ»։ Թանկյանը պնդել է, որ Իսրայելը, որին երաժիշտը մեղադրել է «Գազայում և Լիբանանում ցեղասպանության» մեջ, «օգտագործում է մեր պատմությունը, մեր ցեղասպանությունը, մեր ցավը իր քաղաքական նպատակների համար»։

Ըստ Ազա Բաբայանի «այս ճանաչման վերաբերյալ շատ մեկնաբանություններում կա դառնություն կար, քանի որ դա տեղի է ունեցել «շատ ուշ»։ Նա ընդգծել է, որ պաշտոնական Երևանի արձագանքը պետք է տարբերակել հայերի արձագանքից և հիշեցրել է, որ հունիսյան խորհրդարանական ընտրություններում ընտրողների միայն կեսն է աջակցել Փաշինյանի կուսակցությանը։

«Միայն կառավարությունը լռեց, մինչդեռ հայերի մեծամասնությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, նկատեց այս ճանաչումը և ակտիվորեն քննարկեց այն բոլոր սոցիալական հարթակներում», - ասել է նա։

Բաբայանի խոսքով կառավարության արձագանքը կապված է նրա քաղաքականության հետ, որն ուղղված է Հայաստանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Ո՛չ կառավարությունը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ արտաքին գործերի նախարարը որևէ հայտարարություն չեն արել այս հարցի վերաբերյալ, անգամ պարզ «շնորհակալություն» չեն հայտնել։ Նրանք կարող էին գոնե կարճ պատասխանել, որ շնորհակալ են ճանաչման համար։ Սա, իհարկե, բացարձակապես անտեղի է Փաշինյանի քաղաքականության համար, քանի որ նրանք հիմա փորձում են բարելավել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ», - բացատրել է փորձագետը։

Հայ քաղաքագետ Դավիթ Արուտյունովը այլ կարծիքի է։ echofm-ին տված մեկնաբանության մեջ նա ասել է, որ ոչ միայն կառավարությունը, այլ նաև Հայաստանի հասարակությունն է սառնասրտորեն արձագանքել Իսրայելի որոշմանը։

«Կառավարության դեպքում այս արձագանքը հիմնականում պայմանավորված է Երևանի կողմից ցեղասպանության միջազգային ճանաչման աջակցությունից հրաժարվելու քաղաքականությամբ։ Այդ քաղաքականությունը Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու ավելի լայն ջանքերի մի մասն է», - կարծում է փորձագետը։ Ինչ վերաբերում է հանրային մեղմ արձագանքին, ապա Արուտյունովը պատճառների թվում նշել է Իսրայելի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ, «Իսրայելի միջազգային հեղինակության գլոբալ վատթարացումը Գազայի հատվածում նրա գործողությունների պատճառով» և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Իրանը Հայաստանի ավանդական բարեկամ հարևանն է, որից մեծապես կախված է նաև տնտեսապես։ Այս պայմաններում Իսրայելի կողմից Իրանի դեմ մի քանի ռազմական արշավների նախաձեռնումը նույնպես զգալիորեն նպաստել է Իսրայելի դեմ աճող հակակրանքին հայ հասարակության մեջ», - ասել է քաղաքագետը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել կոչ անելով Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանությունը հայտարարելու իր որոշումը։ «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական ճշմարտությունների աղավաղումը և բարդ պատմական գործընթացները իրավական և գիտական հիմքերից զուրկ քաղաքական որոշումների վերածելը անընդունելի է։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը, այլ, ընդհակառակը, խորացնում են առկա հակամարտությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության և ներդաշնակության հասնելու ջանքերին», - նշված է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որը Հայոց ցեղասպանությունը անվանում է «1915 թվականի իրադարձություններ», մեղադրել է Իսրայելին «իրավական և պատմական փաստերին հակառակ գնալու չարամիտ փորձի մեջ», որպեսի «թաքցնի իր սեփական հանցագործությունները պաղեստինցիների դեմ»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ Թուրքիայի պատմությունը «չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ կամ գաղութատիրություն», պարունակում է «միայն արդարություն և կարեկցանք»։ 

Դավիթ Արուտյունովը, մեկնաբանելով Երուսաղեմից և Անկարայից արված հայտարարությունները, հիշատակել է երկու երկրների միջև «աշխարհաքաղաքական մրցակցությունը»։ «Թուրքիան և Իսրայելը ներկայումս մրցում են, առնվազն, Մերձավոր Արևելքում առաջատար դիրքի համար, իսկ Սիրիայում ազդեցության ոլորտների համար։ Ավելին, Սիրիայում այդ մրցակցությունը կարող է վերաճել ուղղակի ռազմական բախման։ Միաժամանակ, Թուրքիան ակտիվորեն ռազմական համագործակցություն է կառուցում Եգիպտոսի հետ, ինչը, ըստ երևույթին, ևս անհանգստացնում է Իսրայելին», - բացատրել է քաղաքագետը։ 

Իսրայելցի լրագրող և ռազմական վերլուծաբան Սերգեյ Աուսլանդերը, ով կարծում է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը փորձ էր Էրդողանին «դրդնել որևէ շատ կտրուկ քայլի» ԱՄՆ-ից Թուրքիային ինքնաթիռների շարժիչների վաճառքը խափանելու համար, Թուրքիայի արձագանքը անվանեց «ակնհայտ և կանխատեսելի»։ «Սա շատ զգայուն հարց է Անկարայի համար։ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, ինչը նշանակում է, որ նրանք պետք է ընդունեն պատմական պատասխանատվությունը, իսկ դրանից հետո էլ նյութական պատասխանատվությունն է քար նետելու հեռավորության վրա», - նշել է Աուսլանդերը։

Միևնույն ժամանակ, Աուսլանդերը չի սպասում որևէ իրական թշնամական քայլ Ադրբեջանից։ «Նրանք մեզ կհանդիմանեն, մի քանի սպառնալից հայտարարություններ կանեն, և հետո ամեն ինչ կշարունակվի իր սովորական հունով։ Ալիևը խելացի է և խորամանկ, և քիչ հավանական է, որ լուրջ վիճի մեզ հետ ցեղասպանության ճանաչման հարցում։ Ինչո՞ւ է դա նրան պետք։ Հատկապես, որ Բաքուն և Երևանը ակնհայտորեն առաջընթաց են գրանցում իրենց հարաբերություններում», - գրել է փորձագետը։

Ազա Բաբայանը համաձայն է դրա հետ։ «Պաշտոնական Բաքվի կոշտ մեկնաբանությանը բացարձակապես ոչինչ չի հետևի, քանի որ Բաքվի և Երուսաղեմի պրագմատիկ վերաբերմունքը նրանց կստիպի շարունակել իրենց շատ սերտ համագործակցությունը, հատկապես էներգետիկայի ոլորտում», - ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular