ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակելու է վճիռը, համաձայն որի, կա՛մ կբավարարվի ընդդիմադիր 7 ուժերի ներկայացրած հայցը, ու ընտրությունները կհամարվեն անվավեր, ինչը նշանակում է, որ պետք է պատրաստվենք արտահերթ ընտրությունների, կա՛մ Բարձր դատարանը կգտնի, որ չի եղել այնպիսի խախտում, որը կազդեր ընտրությունների արդյունքների վրա, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ «հաղթել» է ժողովրդավարությունը, ու մենք ևս մեկ քայլով մոտեցել ենք այդ «բաստիոնի» գագաթին։

Քաղաքական որոշ վերլուծական շրջաններից հնչում են կարծիքներ, որ այնուամենայնիվ հնարավոր է իրոք ընտրությունները չեղարկվեն, քանի որ ՔՊ-ն չի ստացել սահմանադրական մեծամասնություն, ու արտահերթ ընտրությունները հնարավորություն կտան ձևավորել այնպիսի խորհրդարան, որում եթե նույնիսկ մի 10 ՔՊ-ական հանկարծ որոշեն բռնել մայր կուսակցությունից «գաղթի ճամփան», ապա դա որևէ ձևով չազդի իշխող ուժի բնականոն գործունեության վրա։

Իհարկե, այդքան էլ հասկանալի չէ, թե սցենարի նման ձևով զարգացման պարագայում ինչ օգուտ է ունենալու ընդդիմությունը, քանի որ այդ դեպքում մենք «մրից դուրս գալով՝ կընկնենք մրջուրը», սակայն դա քիչ հավանական է, որովհետև արդեն իսկ զգացվում է, որ իշխող ուժը նման «կասկադյորական» տրյուկների դիմելու ու արդեն իսկ ձևավորված քաղաքական պատկերը վտանգելու կարիք չունի, հատկապես, որ ցանկացած ընտրություն ամեն դեպքում ունի որոշակի ռիսկային չափաբաժին։

Ուստի, ամենայն հավանականությամբ, այսօր մենք կլսենք այնպիսի վճիռ, ինչպիսին կանխատեսում է մեր հասարակության գրեթե 90 տոկոսը, այն է՝ Հայաստանում տեղի են ունեցել «արդար ու թափանցիկ» ընտրություններ, իսկ եթե եղել են ընտրախախտումներ, ապա դրանց միակ հասցեատերն ընդդիմությունն է։

Եվ հենց այստեղ արդեն առաջ է գալիս ամենակարևոր հարցը։ Ի՞նչ է անելու ընդդիմությունը. համակերպվելո՞ւ է ՍԴ որոշման հետ ու մանդատները վերցնելով անցնի դասական խորհրդարանական գործունեության, թե՞ սկսելու է փողոցային պայքար։ Կամ գուցե մեկնարկելու է այն գաղտնի պլանը, որի մասին խոսում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Տարբերակները մի քանիսն են, սակայն դեպքերից առաջ չընկնենք ու սպասենք ժամեր անց հրապարակվող վճռին ու ընդդիմության հայտարարությանը, որից հետո պարզ կլինի՝ մենք զարկ ենք տալու քաղաքական նոր դաշտի ձևավորմա՛նը, թե՞ հավելյալ անգամ հաստատելու ենք ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի արդեն թևավոր դարձած խոսքերը. «Ցանկանում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular