ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սկեսրայրիս եղբոր անունն էր Վարազդատ։ Նա էլ էր Վարազդատ Վարդանյան։ Մասնակցել էր Հայրենական պատերազմին։ Համարվում է անհետ կորած։ Իմ որդուն նրա պատվին անվանակոչեցին Վարազդատ։ Ստացվում է, որ տղաս նույն ճակատագրին արժանացավ»,-այսպես ենք սկսում Վարազդատի կամ, ինչպես ընտանիքն է նրան մշտապես դիմել, Վարոյի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ զրույցը։

Վարազդատը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում։ «Շատ աշխույժ երեխա էր։ Բարի, ընկերասեր, պատրաստակամ տղա էր։ Բոլորի հետ անխտիր շփվում էր։ Սիրում էր ձկնորսություն, որսորդություն։ Գնում էր, բարձր լեռներից բազեներ բերում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը։

Վարազդատը սովորել է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում։ «Ճիշտ է, մենք գյուղում էինք ապրում, բայց նա դպրոց Վարդենիսում էր հաճախում։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Վարոս ուսումը շարունակեց Վարդենիսի քոլեջում, մասնագիտացավ որպես եռակցող»։

Քոլեջում կրթությունն ավարտելուց հետո 2013 թվականին Վարազդատը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Հադրութում։ «Շատ լավ զինվոր է եղել, շատ հանգիստ ծառայություն է ունեցել»։ Զորացրվելուց որոշ ժամանակ հետո մեկնել է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստան վերադառնալուց հետո անցնում է պայմանագրային ծառայության։ Նրա ծառայությունն անցել է Վարդենիսի դիրքերում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով։

Վարազդատն անցել էր 44-օրյա պատերազմի միջով։ «2020 թվականին՝ պատերազմի ժամանակ, մարդիկ գալիս էին իրենց հետ դիրքերում կանգնելու։ Անհանգիստ օրեր էին։ Բարձր լեռներում էին այդ ժամանակ հերթապահություն իրականացնում։ Ընկերները պատմում են՝ Վարոն մի դիրքից մյուսն էր տեղափոխվում։ Տարիքով ավելի մեծերին ասում էր՝ դուք հանգստացեք, ես կկանգնեմ ձեր տեղը»։ Պատերազմից հետո արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր։ «Շատ էի վախենում ստեղծված վիճակից, խնդրում էի, որ դուրս գա պայմանագրային ծառայությունից, բայց նա ինձ մշտապես հանգստացնում էր. «Մամա՛, մի վախեցիր, ամեն ինչ լավ է»։ Շատ ռիսկով էր Վարոս»։

Սեպտեմբերի 12-ին է եղել Վարոյի և մայրիկի վերջին զրույցը։ «Ժամը 12-ի կողմերը զանգահարեց ինձ։ Տեղս անհարմար էր, ասացի՝ Վարո ջան, անհարմար տեղում եմ, թող մնա, մի քիչ հետո ես քեզ կզանգեմ։ Այնքան գործ ունեի այդ օրը, որ այդպես էլ չհասցրեցի իր հետ խոսել։ Ո՞վ կմտածեր, որ այսպես կստացվի։ Ու մինչև հիմա սպասում եմ իր զանգին»։

Մայրիկը հիշում է՝ դրանից օրեր առաջ որդին դիրքերից իջել էր քրոջ որդու ծննդյան օրը։ «Ասաց. «Մամա՛, կդասավորեմ, կիջնեմ այդ օրը։ Ես իմ Ալեքսին պետք է մեքենա գնեմ»։ Թույլտվություն խնդրեց, սեպտեմբերի հինգին դիրքերից իջավ, գնացինք թոռնիկիս նվեր գնելու։ Թոռնիկիս ծննդյան օրը նշեցինք, առավոտյան ասաց, որ պետք է նորից դիրքեր բարձրանա։ Սեպտեմբերի վեցին բարձրացավ դիրքեր, մի քանի օր հետո արդեն այդ պատերազմը եղավ»։

Վարազդատը զոհվել է սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում։ «Մեկ ամսից ավելի փնտրել ենք իրեն։ Մի պահ եկավ, երբ այնպիսի հոգեվիճակում էի, որ միայն մի բան էի խնդրում՝ երանի Վարոյիս գտնեն, որ իր պապիկի ճակատագրին չարժանանա»։ Մայրիկն ասում է՝ ծանր ցավի միջով է անցնում և երանի տալիս, որ որևէ մեկը նույն ցավը չտեսնի։

Ապրելու ուժի մասին։ «Երկու թոռնիկս են ապրելու ուժ տալիս։ Երբ Վարոս իմացավ, որ քույրիկի երկրորդ բալիկը ևս տղա է լինելու, ասաց. «Մա՛մ, ես աղջիկ էի ուզում, ինչի՞ է քույրիկը նորից տղա ունենալու»։ Ծիծաղեցինք։ Ես էլ իրեն առաջարկեցի՝ Վարո ջան, դու ամուսնացիր, աղջիկ երեխա ունեցիր։ Հիմա մեզ այսպիսի քաղցր հիշողություններ են մնացել»։

Հ. Գ. - Վարազդատ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ակունք գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular