ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուրեմն, մինչ ՍԴ- ում վիճարկվում էին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, մինչ ընդդիմության ներկայացուցիչները քարը քարի վրա չէին թողնում Բարձր դատարանում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն պաշտոններ էին բաժանում: Կներեք, որ իշխանության միջանցքներում դեֆիցիտ բառ գործածենք, բայց տարրական պարկեշտությունը հուշում է, որ նախ՝ պետք էր սպասել ՍԴ որոշմանը:

Չնայած, ում մասին կամ ում ենք սա ասում: Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ քվեարկության արդյունքների հազիվ 10-20 տոկոսն էր հայտնի, կեսգիշերից քիչ անց ելավ ու իրեն հաղթած հռչակեց: Ըստ երևույթին, հիմա էլ նույն սկզբունքն է գործում, այսինքն՝ երևի վստահ է, որ ՍԴ-ն, ԿԸՀ-ի պես, իր ուզածով է շարժվելու (Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ, կարծում ենք, պետք է որ վիրավորական համարեն Փաշինյանի նման կարծիքը, բայց վերջինիս պահվածքը հենց նման վերաբերմունքի մասին է խոսում)։ Կամ պարզապես ուզում է ցույց տալ, թե ինքն այնքան վստահ է ընտրությունների «փառահեղ» ընթացքի վրա, որ ՍԴ որոշմանը սպասելու կարիք չունի:

Բայց սա էլ դեռ մի կողմ: Պաշտոնների թեկնածուներ են «ընտրում», թող «ընտրեն»: Ի վերջո, հանրության համար բացարձակ էական չէ՝ որ պաշտոնում որ քպականը կնշանակվի: Այնտեղ ամեն ինչ որոշում է մեկ մարդ: Բայց այստեղ այլ՝ ոչ պակաս էական հանգամանք կա, որին արժե ուշադրություն դարձնել:

Ի մասնավորի, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ արժանիքների համար են այսինչին որոշել ԱԺ նախագահի կամ փոխնախագահի աթոռին նստեցնել, կամ այլ պաշտոնի նշանակել, ակնհայտ են դառնում որոշակի օրինաչափություններ, որոնցով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը: Ճիշտ է, նախօրեին նա դեմքի գրեթե անկեղծ արտահայտությամբ (քիչ էր մնում՝ հավատայինք) համոզում էր, թե այդ առաջադրումների և «ընտրությունների» հետ ինքը կապ չունի, ավելին՝ նույնիսկ տեղյակ էլ չի լինում, թե ովքեր են առաջադրվում, քննարկմանն էլ պարզապես մասնակցում է որպես լուռ դիտորդ, բայց, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ ՔՊում Նիկոլ Փաշինյանից զատ որևէ մեկը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, քվեարկել, առավել ևս՝ առաջադրվել:

Իսկ հիմնական օրինաչափությունը կամ մոտեցումն այն է, թե նրա քաղաքական շրջապատից ով է իրեն շատ ավելի «ցույց տվել»: Չէ, օրենսդրական նախաձեռնությունների կամ, ընդհանրապես, աշխատանքի մեջ արդյունավետության մասին չէ խոսքը, այլ կոնկրետ նեղ կուսակցական, նեղ քաղաքական «դրսևորման»:

Այսինքն, ով ավելի բարձր է հավատարմություն ցույց տվել «շեֆին», ով ավելի ուժգին ու գռեհիկ է վիրավորել ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին, ով իրեն ավելի ագրեսիվ ու անթույլատրելի է պահել, նրանք էլ ստացել են նոր պաշտոններ: Ուշադրություն դարձրեք առաջադրվածներին, բոլորն էլ ուղղակիորեն տեղավորվում են այս «օրինաչափության» մեջ:

Ի դեպ, պատահական չէր, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ քպականներն էլ առանձնահատուկ եռանդով էին պաշտպանում Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, նույնիսկ մեջբերումներ էին անում, էլ ավելի մոլեգին էին հարձակվում ընդդիմադիրների վրա, առանձնահատուկ պաթոսով էին արտաբերում «շեֆի» ձևակերպումները ընդդիմադիր առաջնորդների կամ, ընդհանրապես, ընդդիմության հասցեին: Դե, ցուցակում տեղ գրավելու, ապա և պաշտոններ ստանալու խնդիր կար: Բայց, դե, պաշտոններն էլ անսահմանափակ չեն: Հա, ՍԴ-ն էլ միայն այսօր է որոշում կայացնելու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular