ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ այլևս չի կարող պահպանել իր սկզբունքներն ու համոզմունքները։ Այս որոշման նախապատմությունն ունի հստակ սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմքեր։ Մոլդովան տնտեսական ճգնաժամ է ապրում գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, որոնք երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են առաջացնում։ Ընդդիմությունն այս ճգնաժամի համար ուղղակիորեն մեղադրում է արևմտամետ կառավարությանը, որը Ռուսաստանի հետ առճակատման ուղի է ընտրել։

Այս իրադարձությունը կարևոր նախադեպ է քաղաքական պատասխանատվության տեսանկյունից, որի համատեքստում անհնար է զուգահեռներ չանցկացնել Հայաստանի ներկայիս իրականության հետ։ Հայաստանն այսօր գտնվում է գրեթե նույն աշխարհաքաղաքական և սոցիալտնտեսական շրջափուլում։ Երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն ու ավանդական տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների սառեցումն արդեն իսկ ուղիղ ազդեցություն են ունենում ներքին կյանքի վրա։ Սակայն, ի տարբերություն Մոլդովայի վարչապետի, որն ստեղծված ճգնաժամի և հանրային դժգոհության ֆոնին նախընտրեց հեռանալ՝ իր երկիրը հետագա աղետներից զերծ պահելու համար, Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է բոլորովին այլ վարքագիծ։

Մինչ Մոլդովայում կառավարությունը քաղաքական հրաժարականով ընդունում է սեփական կուրսի ձախողումը կամ գոնե դրա հասցրած տնտեսական վնասները, Հայաստանում տնտեսական ռեալ ճգնաժամը մնում է անտեսված։ Այսօր հայաստանյան գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ. գյուղացիների և ֆերմերների՝ ամիսների չարչարանքով ստեղծված բերքը պարզապես փչանում է ջերմոցներում։ Արտահանման շուկաների սահմանափակումները և տեղական սպառման ցածր մակարդակը ոլորտը կանգնեցրել են տոտալ վնասների առաջ։ Այս իրավիճակում կառավարությունը հայ հանրությանը և տուժած գյուղացուն ըստ էության ոչնչով չի օգնում։

Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները հանրային օրակարգը լցնում են արտաքին գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հնչեցվող «հեռանկարային» խոստումներով։ Այդ հայտարարություններն ու վիրտուալ աջակցության ծրագրերը ներկայացվում են որպես տնտեսական այլընտրանք, սակայն իրականում դրանք որևէ կերպ չեն լուծում կոնկրետ հայ ֆերմերի բերքի իրացման և կուտակված վարկերի մարման հարցը։

Երկու երկրների քաղաքական վարքագծի համեմատությունը ցույց է տալիս, որ մի դեպքում ղեկավարը գերադասում է հեռանալ՝ պահպանելով իր սկզբունքներն ու փորձելով կայունացնել պետությունը, իսկ մյուս դեպքում՝ իշխանությունը, տնտեսական ակնհայտ ձախողումների և սեփական քաղաքացիների կրած վնասների ֆոնին, շարունակում է կառչած մնալ պաշտոններից՝ հանրությանը կերակրելով արտաքին քաղաքական պատրանքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular