Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում անդրադարձել է ԵՄ-ի կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նպատակով Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցություններին։
«Ես հենց նոր վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մեր աշխատանքը՝ փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ, տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ու էներգետիկ երթուղիները»,- գրել է Կոսը։