ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 2027 թվականին անցկացվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ  միջազգային մարզամշակութային խաղերին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Le Courrier d’Erevan» ամսագրի միջև կնքվել է հուշագիր համատեղ գործունեության վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Ֆրանկոմեդիա» հասարակական կազմակերպության տնօրեն Զառա Նազարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցությունը միտված է ֆրանսալեզու մամուլում լուսաբանման իրականացմանը հետևյալ ուղղություններով՝

  • Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային, կրթական կապերի և միջազգային համագործակցության լուսաբանում,
  • 2027 թվականին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանում՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքները,
  • Հայաստանի մշակույթի և կրթության ոլորտների ռազմավարական քաղաքականության ներկայացում և համատեղ նախագծերի իրականացում:

Ֆրանկոմեդիան www.courrier.am հարթակի միջոցով լայնորեն լուսաբանվելու են նախարարության կողմից իրականացվող մշակութային, կրթական ծրագրերը, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջոցառումները և Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը՝ ներգրավելով երիտասարդ լրագրողների և նպաստելով Հայաստանում ֆրանսալեզու լրագրության զարգացմանը։ Կգործարկվեն նոր տեխնոլոգիական և մեթոդական լուծումներ՝ www.courrier.am հարթակը դարձնելով մշակութային և ուսումնական առաջնային ռեսուրս՝ նոր վիդեո և աուդիո բովանդակության տարածմամբ։

Նախատեսվում է, որ կիրառվող առաջատար տեխնոլոգիաները  հնարավորություն կտան մեծացնելու www.courrier.am հարթակի տեսանելիությունն ու հասանելիությունը՝ ապահովելով երկխոսություն Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և հայկական մշակույթի տեսանելիության բարձրացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular