ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի 11 մարզերում և Ազովի ու Սև ծովերի վրայով որսացել և ոչնչացրել են 155 անօդաչու թռչող սարքեր։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր Տվերի, Տուլայի, Սմոլենսկի, Կալուգայի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրայով։
Բացի այդ, անօդաչու թռչող սարքեր են խփվել Կուրսկի և Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, Մոսկվայի մարզում, Ղրիմի Հանրապետությունում, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրայով։
Ուրբաթ առավոտյան վաղ հաղորդվել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկ քաղաքում՝ վնասելով տների պատուհաններն ու տանիքները, գազատարը և էլեկտրահաղորդման գծի հենարանը։
Ավելին, Բելգորոդի մարզում հրթիռային հարձակումը զգալի վնաս է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մի քանի համայնքներում էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ են տեղի ունեցել։