ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր՝ դպրոցականների համար

ՖՈՏՈ

Նախագծում նշվում է, որ դահուկային սպորտի, հրաձգության և լողի ծրագրերը կարևոր դեր ունեն դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խթանման գործում։

Միաժամանակ, ոլորտի զարգացման և ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է զարգացնել մարզաձևերը՝ ներդնելով կայուն մեխանիզմներ և ապահովել հավասար հասանելիություն Հայաստանի Հանրապետության մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող դպրոցահասակ երեխաների համար։

Ծրագրերն իրականացվում են մարզական կազմակերպությունների միջոցով, երեք ուղղություններով՝  դահուկային սպորտ, հրաձգություն և լող:

Լողի ենթակառուցվածքները կենտրոնացված են հիմնականում քաղաքային համայնքներում՝ մարզերում միայն սահմանափակ քանակով այս է պատճառը, որ լողի ծրագիրն իրականացվում է մարզերում գործող լողավազաններում։ Մարզաձևն ունի առողջարար նշանակություն և համարվում է երեխաների համակողմանի ֆիզիկական զարգացման արդյունավետ միջոց։ 

Լողի ուսուցումն 2024 թվականից իրականացվել է, որպես փորձնական ծրագիր, այժմ էլ շարունակվում է իրականացվել «Մասսայական սպորտ» ծրագրի շրջանակում։ Խնդիրը՝ մարզերում լողավազանների սահմանափակ քանակն է և դպրոցահասակների մոտ առթղջ ապրելակերպի արժեհամակարգի ձևավորումը:

Դահուկային սպորտի ենթակառուցվածքները սեզոնային են և կենտրոնացած են առանձին լեռնային գոտիներում: Դահուկային սպորտի պարապմունքներն իրականացվում են հիմնականում լեռնային և ձյունառատ բնակավայրերում գործող կազմակերպությունների կողմից, որոնք կազմակերպում են ուսումնամարզական պարապմունքներ, հավաքներ և տարբեր մրցումներ։ Մարզաձևը նպաստում է երեխաների դիմացկունության, համակարգվածության և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության զարգացմանը։ 

Դահուկային սպորտի խնդիրներն են՝ ենթակառուցվածքներն ու համապատասխան մարզահրապարակների սահմանափակ հասանելիությունը, եղանակային գործոնը և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև արդիական հատուկ տեխնիկա-սարքավորումների հետ աշխատելը: Հրաձգության մարզաբազաները սահմանափակ են և հաճախ չեն համապատասխանում ուսումնական ծրագրերի ամբողջական իրականացման պահանջներին՝ հատկապես նախազորակոչային տարիքի երեխաների հետ իրականացված դասընթացների ժամանակ: Հրաձգության ուսուցումն իրականացվելու է մարզական կազմակերպություններում՝ անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ։ 

Պարապմունքներն անցկացվելու են համապատասխան որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների կողմից։ Մարզաձևը զարգացնում է երեխայի կենտրոնացվածությունը, ինքնակառավարումը և պատասխանատվության զգացումը: Հրաձգության ուսուցման խնդիր է հանդիսանում պարապմունք իրականացնող կազմակերպության նյութատեխնիկական բազայի արդիականացման առկայությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել մարզերի միջև հավասար հնարավորություններ, բարձրացնել երեխաների ֆիզիկական ակտիվությունը և խթանել առողջ ու կայուն կենսակերպի ձևավորումը։

Ուսումնական հաստատություններում մարզական գործունեության ապահովման համար անհրաժեշտ բաղադրիչներն են`
1) մարզադահլիճ, մարզահրապարակ, վազքուղի.
2) մարզագույք (նաև ձմեռային).
3) հրաձգարան (ելնելով դպրոցների և այնտեղ սովորող դպրոցականների քանակից՝ հնարավոր է համայնքում ունենալ մեկ կամ մի քանի հրաձգարան, որոնք տարբեր օրերի և ժամերի կսպասարկեն բոլորին, այստեղ անհրաժեշտ է համագործակցություն նախնական զինվորական պատրաստություն առարկայի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանության նախարարության հետ՝ օգտագործելով առկա հնարավոր ռեսուրսը).
4) լողավազան (կարող է գործածվել հրաձգարանների համար առաջարկվող մոդելը): Հատկապես կարևոր է դպրոցների տարրական դասարանների աշակերտների շրջանում լողի զանգվածային ուսուցում կազմակերպելու համար պայմանների ապահովումը։
 
 Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2.       Իրավաբանական անձանց վճարումները նախատեսվում է իրականացնել ամեն ամսվա կտրվածքով՝ երեխաների փաստացի հաճախումների արդյունքների հիման վրա։

Կից ներկայացնում ենք նաև յուրաքանչյուր կազմակերպությունում սովորողի համար վճարվող գումարի չափը, շահառուների թիվը և այլն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular