ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առանց վիզայի մուտքը Եվրոպա ազատ մարդու կյանքի բնական մասն է, սակայն Հայաստանի քաղաքացիների համար դա դեռևս շքեղություն է, գրում է novayagazeta.ru–ն։

Փարիզ, Միլան, Բարսելոնա... Հայաստանի քաղաքացիների համար սրանք պարզապես քաղաքներ չեն, սրանք երազանքներ են, որոնց կարելի է հասել երկար և անկանխատեսելի ճանապարհորդության միջոցով։ Փաստաթղթերի սարեր, ամիսներ սպասելու կարիք, և վերջապես, դեսպանատնից մի ծրար, որը կարող է ամեն ինչ փչացնել մեկ գիշերվա ընթացքում։ Հայաստանում Շենգենյան վիզա ստանալն այսօր նման է վիճակախաղի։ Վեց ամիս առաջ պլանավորված ուղևորությունը կարող է չեղարկվել վերջին րոպեին, և ոչ թե խախտումների կամ այլ լուրջ պատճառներով, այլ պարզապես այն պատճառով, որ դեսպանատունն այդպես է որոշել։ Շատերը նախապես հաշվարկում են ռիսկերը և ընտրում են առանց վիզայի երկրներ, այլ ոչ թե անցնում են այդ տանջալից գործընթացով։ Վիզայի դիմումների մեծ մասը, այդ թվում Շենգենյան երկրների համար նախատեսվածները, Հայաստանում  ներկայացվում են մասնագիտացված վիզային կենտրոնների միջոցով։

Մայրաքաղաքում կա երկու հիմնական կենտրոն, իսկ իրենք՝ դեսպանատները հիմնականում զբաղվում վերանայմամբ և որոշումների կայացմամբ: 

Մինչև վիզաների կենտրոն հասնելը, հաճախորդներն անցնում են բարդ գործընթաց, բացատրել է D'Travel-ի տուրօպերատոր Մերի Գրիգորյանը, նրանք պետք է հավաքեն իրենց ֆինանսական վիճակը և վճարունակությունը հաստատող փաստաթղթեր: Տուրիստական ընկերությունը օգնում է բոլոր փաստաթղթերի հետ կապված, բայց հետո գալիս է իրական մարտահրավերը: «Հունվարից ի վեր վիզաների կենտրոնում հանդիպում նշանակելը շատ դժվար է դարձել»,– բացատրել է Մերի Գրիգորյանը:

Նրա խոսքով ընկերությունն այժմ գործնականում չի կարողանում գործել ո՛չ օգնելով վիզաների հարցում, ո՛չ էլ վաճառելով տուրեր: Մերձավոր Արևելքում անկայունության ֆոնին եվրոպական երթուղին դարձել է ավելի արդիական, բայց հաճախորդներին  մերժում են դեռ գրանցման փուլում: 

Բայց խնդիրը միայն կորցրած գումարը կամ փչացրած արձակուրդները չեն։ Վիզային բյուրոկրատիան հաճախ խոչընդոտ է դառնում մասնագիտական զարգացման և միջազգային կապեր հաստատելու համար։ Վիզայի ազատականացումը միայն ճանապարհորդության հարմարավետության մասին չէ։ Այն սոցիալական և հոգեբանական տեղաշարժի մասին է, կարծում է Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը։ «Երբ մարդիկ տեսնում են Եվրոպան, հանդիպում մարդու իրավունքներին, ազատությանը, կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին, առողջապահությանը և սոցիալական արդարադատությանը, նրանք սկսում են ձգտել այդ արժեքներին»,– ասել է նա։

Վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպայի միջև առևտուրը կիսով չափ կրճատվել է, և առանց վիզայի ռեժիմը կարող է խթան հանդիսանալ դրա վերականգնման համար։ Ազատ մուտքը կբացի ճանապարհը ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև ձեռնարկատերերի, ուսանողների և պարզապես եվրոպական առողջապահություն փնտրողների համար։ Խզմալյանը կարծում է, որ առանց վիզայի ռեժիմի ներդրումը ուղղակիորեն կապված չէ երկրի եվրոպական ինտեգրման հետ. դա պարզապես Հայաստանի և ԵՄ-ի միջև բարի կամքի հարց է։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները միշտ էլ հետաձգել են վիզաների ազատականացման գործընթացը նշելով տարբեր պատճառներ, այդ թվում հատուկ անձնագրերի մշակման դժվարությունները: «Դա ծիծաղելի է, քանի որ պետության համար դա երեք շաբաթվա հարց է», - բացատրել է նա:

Մինչ քաղաքական գործիչները բացատրություններ են փնտրում վիզաների մշակման բոլոր տեսակի ուշացումների և խոչընդոտների համար, սովորական մարդիկ փնտրում են շրջանցիկ լուծումներ: Սոցիալական ցանցերում հայտնվում են միջնորդների գովազդներ, որոնք առաջարկում են «ժամանակ գտնել» հաճախորդների համար իհարկե, որոշակի վճարի դիմաց: 

Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը պաշտոնապես սկսվել է 2014 թվականին։ Բրյուսելը մշակել է լայնածավալ բարեփոխումների հստակ ծրագիր՝ կոռուպցիայի դեմ պայքարից մինչև սահմանային ծառայության արդիականացում։ Պաշտոնական տվյալների համաձայն ԵՄ-ն Հայաստանին ներկայացրել է պարտադիր պայմանների փաթեթ։ Գործողությունների ծրագիրը նախատեսում է 74 փուլերով իրականացվող քայլերի իրականացում։ Կարևոր պայմաններից մեկը կենսաչափական անձնագրերի, այդ թվում նույնականացման քարտերի ներդրումն է, որը, ըստ Հայաստանի Ներքին գործերի նախարարության, նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։
Մարտի սկզբին ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը, ով վերահսկում է վիզաների ազատականացման գործընթացը, այցելել էր Երևան։ Նա ընդգծել էր, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն իրականացնում է նման գործընթաց։

Մարտա Կոսը չէր մանրամասնել, թե ե՞րբ կներդրվի Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզաների ճանապարհորդությունը, բայց նշել էր, որ դա կախված է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների տեմպից։ Մայիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է ներկայացրել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ իր առաջին զեկույցը։ Ըստ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի  Հայաստանը գրանցել է «առաջընթաց» մի շարք ոլորտներում։ «Երկիրը պատմական առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործում», - նշել է նա հավելելով, որ Հայաստանը կշարունակի իր հետևողական աշխատանքը հստակ քայլեր ձեռնարկելով ազատ, առանց վիզաների ճանապարհորդության ուղղությամբ։ Այսպիսով Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը կա, սակայն քանի դեռ երկու կողմերի պաշտոնյաները զբաղված են «թռչնակները» ստուգելով, ոմանք կրկին պլանավորում են իրենց արձակուրդները դեպի «ֆրանսիական Դուբայ», մյուսները փակում են համաժողովների հրավերները, իսկ տուրօպերատորները շարունակում են թակել վիզաների կենտրոնների դռները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular