ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում այլ երկրների հետ վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե համաձայնություններ ձեռք բերվեն ողջամիտ գներով (խմբ.՝ Ռուսաստան վառելիքի մատակարարման վերաբերյալ), ապա դա տեղի կունենա։ Սա կլինի շուկայի կայունացմանն ուղղված ևս մեկ քայլ, և այն նպատակ ունի նվազեցնել պահանջարկի այս իրարանցումային աճը», – ասել է Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլը չի ​​բացահայտի, թե որ երկրների հետ է այդ հարցի շուրջ բանակցություններ անցկացնում։

«Հասկանալի պատճառներով մենք այս մասին չենք ասի», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հայտնել է, որ վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումները քննարկվում են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։

Անցյալ շաբաթ Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից հետո Ռուսաստանը խնդրել է Ղազախստանին մատակարարել մոտ 50 000 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին։

Հունիսի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ, որի ժամանակ հանձնարարել է համակարգային միջոցառումներ ձեռնարկել վառելիքի շուկան կայունացնելու համար։

Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ վառելիքի ներմուծման հնարավորությունը նման միջոցառումներից մեկն է։ Նա նաև հայտարարել է, որ իշխանությունները քննարկում են դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը։

Ռուսաստանի մի շարք շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են գործում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular