Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ը կարող է ուշադրությունը սևեռել Հայաստանի թերթաքարային պաշարների վրա, ինչը ստեղծում է ռեսուրսների գաղութացման ռիսկեր հանրապետությունում, հայտարարել է քաղաքագետ Վահե Դավթյանը, գրում է aif.ru–ն։
«Եթե այսօր ԱՄՆ-ը կենտրոնանա Հայաստանի կարևորագույն հանքանյութերի վրա, ապա վաղը թերթաքարը, որի մասին շատերն արդեն մոռացել են, կարող է վերադառնալ օրակարգ», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Մասնագետը հիշեցրել է, որ դեռևս 1995 թվականին «Էներգիա» ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարությունը որոշել էր երկրաբանական հետազոտություններ անցկացնել՝խորհրդային ժամանակաշրջանում հայտնաբերված թերթաքարի, նավթի, գազի և ածխի արդյունաբերական պաշարները գնահատելու համար։ Սակայն, 1990-ականների տնտեսական ճգնաժամի ժամանակ միջոցների պակասի պատճառով, այդ նախագիծը մնացել է չիրականացված։
2011 թվականին, ինչպես նշել է Դավթյանը, Հայաստանի կառավարությունը և Մեն կղզում գրանցված International Minerals & Mines Ltd. ընկերությունը ստորագրել են հուշագիր հանրապետությունում թերթաքարային պաշարների ուսումնասիրման և զարգացման ուղիների ուսումնասիրության վերաբերյալ։ Փաստաթուղթը նախատեսում է էներգետիկ ռեսուրսների, այդ թվում թերթաքարային գազի պոտենցիալ պաշարների համատեղ գնահատում և տեխնիկական ուսումնասիրություն։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Կողմերը նաև ստորագրել են շրջանակային հուշագիր կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Հունիսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է «Թրամփի ճանապարհ» նախագծի շրջանակներում Միացյալ Նահանգների հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին։ Նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանին Նախիջևանի ինքնավար մարզի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծում Հայաստանի տարածքով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am