Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Սահմանադրական դատարանում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր խորհրդարանի նախագահի և փոխխոսնակների թեկնածուներին:
Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել:
Իշխանությունը ուզուրպացրել է ողջ համակարգը՝ գործընթացները տեղափոխելով իրավունքի ոչնչացման դաշտ»: