ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս լրահոսում ուշադրություն գրավեց մի տեղեկության վերնագիրը. «Երևանում կատաղի մարտեր են Արցախի դրոշի համար»: Իրականում, պետք է նկատել՝ բառի ուղիղ իմաստով մարտեր չեն, ավելի շուտ՝ լուռ դիմակայություն է:

Դեռևս 2022-ին՝ «Դիմադրության» շարժման օրերին, Երևանի կենտրոնում՝ Ֆրանսիայի հրապարակում, տեղադրվեց Արցախի դրոշը: Մինչև վերջերս եղել էին այն վնասելու կամ հեռացնելու մի քանի փորձեր, սակայն դրոշն արագորեն վերատեղադրվել էր: Հիմա՝ ընտրություններից գրեթե անմիջապես հետո, Արցախի դրոշի դեմ ոտնձգությունները, ավելի ճիշտ՝ ձեռնաձգումները իրարահաջորդ ու հետևողական դարձան՝ բացահայտելով, որ դրա հետևում կանգնած է օրվա իշխանությունը:

Հայտնի է, որ Արցախի դրոշը հետևողականորեն նույն վայրում վերատեղադրում էին ՀՅԴ երիտասարդական միության անդամները: Հենց նման ևս մեկ փորձի ժամանակ նրանցից երկուսին ոստիկանները բռնել էին:

Ուշադրություն գրավեց նաև այն տեղեկությունը, որ «մայրաքաղաքի արտաքին տեսքը բարեկարգելու» անվան տակ իշխանությունները անցումների պատերից, այլ մակերեսներից ջնջել են տալիս 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի «44-օրյա» պատերազմներում զոհված տղաների նկարները: Դիմանկարներ, որ «գրաֆիտի» եղանակով արվել էին էնտուզիաստների նախաձեռնությամբ ու այս տարիներին դարձել էին քաղաքային պատկերի բաղկացուցիչ մասը, հատկապես՝ մայրաքաղաքի ուսանողական, երիտասարդական կենտրոնում:

Պատկերն ամբողջացավ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ. «Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք ա... Երբ որ էդ դրոշը մարդիկ դնում են էդ սեղանին, նրանք դրանով բացում են, սադրում են էդ խոսակցությունը (300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման-խմբ.)»: ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանի՝ ԱԺ բարձր ամբիոնից արած այս հայտարարությունն էլ հուշում է, որ Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը պոկելու, հանելու պահանջը, իսկ միգուցե նաև պատերազմում զոհված հերոսների նկարները ջնջելու հրահանգը հենց իրենից է գալիս: Պատճառաբանությունը՝ «պատերազմի սպառնալիք ա»: Ավելին, ԱԺ-ում վերը ակնարկված ելույթում Փաշինյանը խոսում էր նաև Ալիևի օգնական Հաջիևի հետ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հանդիպման մասին՝ նշելով, թե նման հանդիպման անհրաժեշտությունը հենց «էդ սպառնալիքը կառավարելն» էր:

Ու այստեղ կարող է բնական, տրամաբանական ու անխուսափելի հարց ծագել՝ իսկ էլ ի՞նչը, ինչե՞րը կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք», էլ ինչե՞ր կստիպի կամ ստիպված կլինի ջնջել, քանդել կամ վերացնել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իբր «կառավարի էդ սպառնալիքը»:

Փորձենք, առանց հույզերի տրվելու, պարզապես թվարկել, թե էլ ինչեր կարող են դիտարկվել որպես «պատերազմի սպառնալիք»: Այսինքն՝ բառեր, արտահայտություններ, տեղանուններ, անվանումներ, նյութական ու ոչ նյութական արժեքներ, որոնք Հայաստանում արգելված են. դե, առայժմ՝ ՀՀ կառավարության ու ՔՊ կուսակցության համար:

Բառեր, բառակապակցություններ. ազգային, համազգային, ազատություն, արդարություն, Ցեղասպանություն, դարավոր թշնամի, ուրացող, կապիտուլ յանտ, հողատու, ազգային արժանապատվություն, իրավունք, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, Հայ առաքելական եկեղեցի, Ամենայն հայոց կաթողիկոս... (ցանկացողները կարող են լրացնել շարքը՝ սեփական երևակայությամբ):

Տեղանուններ, աշխարհագրական անվանումներ. Արցախ և Արցախի բոլոր հայտնի տեղանունները՝ Շուշի, Ստեփանակետ, Մարտակերտ, Հադրութ, Մարտունի, Ասկերան, Բերձոր, Քարվաճառ, Դադիվանք, Ամարաս, Գանձասար և այլն, Արևմտյան Հայաստան և նրա տեղանունները՝ Սասուն, Տարոն, Բիթլիս, Մուշ, Վան, Ալաշկերտ, Կարին, Իգդիր, Կարս, Արդահան, Բայազետ և այլն, Հայկական լեռնաշխարհ, Մեծ Հայք, Փոքր Հայք, Վասպուրական, Արարատ, Սիս և Մասիս, Ջուղա, Ագուլիս, Արաքս:

Անձնանուններ, որոնք կարող են գնահատվել որպես «պատերազմի սպառնալիք» կամ առնվազն «ռևանշիստական». Մոնթե, Նժդեհ, Հայկ, Հայկուհի, Անդրանիկ, Սերոբ, Գևորգ, Արամ, Տիգրան, Վահան, Վրեժ, Ռազմիկ, Կտրիճ, Քաջիկ, Մարտիկ, Արշավիր: Քիչ էր մնում մոռանայինք՝ Արարատ և Մասիս:

Արդեն նշվեց, որ Արցախի դրոշը, ըստ Փաշինյանի,«պատերազմի սպառնալիք» է: Այսինքն, նույնպիսի սպառնալիք են ԼՂՀ բոլոր խորհրդանշանները: Նաև՝ «Դեդո-Բաբոյի» հուշարձանն ու այդ կոթողի արտապատկերումները:

Դեռևս արգելված չեն, բայց այս տեմպերով «պատերազմի սպառնալիքներ կառավարելու» պայմաններում շուտով կարող են արգելվել բազմահազարամյա, Հայոց պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, Արարատյան թագավորություն և այդ ամենին շաղկապված այլ բառեր ու բառակապակցություններ: Ու ոչ միայն բառերը:

Որպեսզի «պատերազմի սպառնալիք» չլինի, Փաշինյանը կարող է արգելել հայոց պատմությունն ու ազգային, հայրենասիրական մոտիվներ ունեցող կամ վերը նշված արտահայտությունները, գաղափարները, իրադարձությունները «կրող», դրանց հետ ասոցացվող հայ գրականությունը գրեթե ամբողջությամբ՝ սկսած Մաշտոցից, Կորյունից, Խորենացուց մինչև մեր օրերը: Ինքնին հասկանալի է, որ որպես «պատերազմի սպառնալիք» կարող են անհապաղ ապամոնտաժվել ու առնվազն տեսանելիությունից զրկվել Սասունցի Դավթի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի արձանները. քիչ չէ՝ «պատերազմի բացահայտ սպառնալիք են» (սուր են քաշում կամ նետ են արձակում), դեռ մի բան էլ՝ «ռևանշիստական» են, և այդպես շարունակ:

Եթե կարծում եք, թե սա սոսկ սարկազմ է, ուղղակի հեգնում ենք կամ ավելի վատ՝ չափազանցություն է, ինքներդ ձեզ հարց տվեք. մի 10 կամ թեկուզ 8 տարի առաջ («թավիշի» էյֆորիայի օրերին) որևէ մեկիդ մտքով կանցնե՞ր, որ ինչ-որ 10 կամ 8 տարի անց Երևանի կենտրոնում ձերբակալելու են հայ երիտասարդների, որովհետև նրանք ցանկանում էին... տեղադրել Արցախի դրոշը: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ Արցախը կհայաթափվի, որ Ցեղասպանության ճանաչումը կդառնա «ոչ առաջնային», ավելին՝ Ցեղասպանության հիշատակումը կդառնա անթույլատրելի: Կամ մտքներովդ կանցնե՞ր, որ ազգային, համազգային նպատակներն ու գաղափարները կդառնան ավելորդ ու վտանգավոր: Եվ այլն, և այսպես շարունակ:

Ըստ այդմ, անմիջապես առաջ է գալիս հաջորդ հարցը՝ ջնջե՛լ, ջնջե՛լ... մինչև ո՞ր կետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular