Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 29–ին, մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են, գիշերը 3:00-ի սահմաններում դուրս են եկել «Երկրապահ կամավորականների միություն» Աբովյանի տարածքային բաժանմունքից դեպի X զորամաս հարազատի տեսակցության նպատակով։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Հիշեցնենք` Սուրենավան բնակավայրի մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և բռնկվել։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է 3 քաղաքացու այրված դի։ Որոշ ժամանակ անց նույն տարածքում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ կիսամոխրացած մարմին։