ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանից

ՎԻԴԵՈ

Նոր Օռլեանում գտնվող մասնավոր տան բակում կատարված սովորական մաքրությունն անսպասելիորեն հանգեցրել է վերջին տարիների ամենաանսովոր հնագիտական հայտնագործություններից մեկին։ Դանիելլա Սանտորո և Ահարոն Լորենց ամուսնական զույգը, մաքրելով իրենց տան մոտակա թփուտները, հայտնաբերել են լատիներեն գրությամբ մարմարե սալ, գրել է Popular Mechanics-ը։

Ինչպես պարզվել է ավելի ուշ, դա եղել է գրեթե երկու հազարամյա հռոմեակցի ռազմական նավաստու տապանաքար, որը կորած էր համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։

Թուլեյնի համալսարանի մարդաբան Սանտորոն սկզբում ենթադրել էր, որ քարը կարող էր բերված լինել Նոր Օռլեանի հին գերեզմանատներից մեկից։ Սակայն Նոր Օռլեանի համալսարանի մարդաբան Ռայան Գրեյին դիմելուց հետո պարզվել է, որ գտածոն շատ ավելի հին է։

Գիտնականները Ինսբրուքի համալսարանի և Թուլեյնի համալսարանի հետազոտողների հետ համատեղ վերծանել են լատիներեն արձանագրությունը։ Պարզվել է, որ այն նվիրված է Սեքստուս Կոնգենիուս Վերուին՝ Հռոմեական կայսրության պրետորյան նավատորմի նավաստի, որը ծառայել է «Ասկլեպիոս» մարտանավակում։ Տեքստի համաձայն՝ նա ծագումով Թրակիայի բեսսերի ցեղից էր, ապրել է 42 տարի, բանակում ծառայել է 22 տարի, իսկ հուշարձանը նրա համար կանգնեցրել են ժառանգները։

Իսկական սենսացիա դարձավ մեկ այլ հանգամանք։ Պարզվեց, որ այս տապանաքարը վաղուց հայտնի էր պատմաբաններին և հաշվառված էր Չիվիտավեկիայի՝ Հռոմից ոչ հեռու գտնվող հին հռոմեական նավահանգստի քաղաքային թանգարանի ցուցանմուշների շարքում։ 1943–1944 թվականներին դաշնակիցների ռմբակոծությունների ժամանակ թանգարանի ավերումից հետո հուշարձանն անհետացել էր և կորած էր համարվում։

Գտածոյի ծագումը հաստատելուց հետո գործին միացել է ՀԴԲ ստորաբաժանումը, որը զբաղվում է մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների քննությամբ։ Քարն առգրավվել է և հանձնվել պահպանության՝ մինչև հայրենադարձման ընթացակարգի ավարտը։ 2026 թվականի ապրիլի 29-ին տապանաքարը պաշտոնապես վերադարձվել է Իտալիային՝ ԱՄՆ-ից վերադարձված 337 մշակութային արժեքների փոխանցման շրջանակում։

Սակայն մնում էր գլխավոր հարցը․ ինչպե՞ս է հին հռոմեական հուշարձանը հայտնվել սովորական ամերիկյան տան այգում։

Ռայան Գրեյը սկսել է ուսումնասիրել տան սեփականատերերի պատմությունը, սակայն հետաքննությունը երկար ժամանակ արդյունք չէր տալիս։ Այնուհետև որոնումներին միացել է հնագիտության մասնագետ Սյուզան Լուսնիան Թուլեյնի համալսարանից, որն աշխատում էր Իտալիայում։ Նա հաստատել է, որ Հռոմի ազատագրումից հետո Չիվիտավեկիայով են անցել ԱՄՆ Հինգերորդ բանակի 34-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները, որոնք որոշ ժամանակ մնացել են քաղաքում։ Սա թույլ է տվել ենթադրել, որ տապանաքարը կարող էր հենց հետպատերազմյան տարիներին հայտնվել Միացյալ Նահանգներում։

Գաղտնիքի վերջնական բացահայտմանն օգնել է պատահականությունը։ Անսովոր գտածոյի մասին պատմել էին տեղի լրատվամիջոցները, ինչից հետո արձագանքել է տան նախկին սեփականատեր Էրին Սքոթ Օ'Բրայենը։ Նա հիշել է, որ ավելի քան քսան տարի առաջ ինքն էր մարմարե սալը դրել այգում՝ ծառի մոտ, համարելով այն գեղեցիկ դեկորատիվ տարր։

Պարզվել է, որ տապանաքարը նրան հասել էր պապի՝ Չառլզ Փեդոք կրտսերի մահից հետո, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել էր Իտալիայում, ամերիկյան բանակում։ 1946 թվականին իտալացի կնոջ հետ միասին վերադառնալով Նոր Օռլեան՝ նա սալը պահել է իր տանը։ Նրա մահից հետո հարազատները չգիտեին դրա ծագման մասին և այն ընկալում էին որպես սովորական զարդարանք։

Միևնույն ժամանակ, գլխավոր առեղծվածը մնում է չլուծված։ Հետազոտողներին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ինչ կերպ է Չառլզ Փեդոքը ձեռք բերել հին հռոմեական տապանաքարը՝ ինքնուրույն է դուրս բերել այն, օրինական ճանապարհով է ձեռք բերել, թե՞ այն հայտնվել է նրա մոտ հետպատերազմյան Իտալիայի քաոսում։

Տասնամյակներ անց այս անսովոր պատմությունն ավարտվեց խորհրդանշական կերպով․ հռոմեացի նավաստու տապանաքարը, հաղթահարելով ավելի քան 8 400 կիլոմետր և երկար տարիներ անցկացնելով Լուիզիանայի մասնավոր տան այգում, վերջապես վերադարձավ թանգարան, այն վայրի կողքին, որտեղ գտնվել էր գրեթե երկու հազար տարի առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular