ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այս շաբաթ աշխատանքային շատ բարդ շաբաթ էր․ Ադրբեջանի զավթողական ծրագրերը բացահայտող նյութի պակաս չկար։ Միևնույն ժամանակ հայ լրագրողների համառությունը գոնե կես արձագանք պոկել ՀՀ իշխանություններից այս զավթողական ծրագրերի մասին, ոչ միայն ֆիասկո կրեց, այլ ունեցավ ինձ համար սպասելի արդյունքը․ ՀՀ իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, շարունակեց նորմալ համարել նման ծրագրերը՝ բարդելով մեղքը հայկական ընդդիմության և հայ հանրության վրա։

Ես հաճախ եմ ինձ բռնացնում այն մտքի վրա, որ մեկնաբանում եմ աբսուրդը, անտրամաբանությունը, մի անգամ նույնիսկ հումոր արեցի, որ Փաշինյանին մեկնաբանելիս՝ մի ասելիք ունեմ՝ հայտնի կարգին հաղորդման sketch-ից․ երբ հարցնում են ինչու այսպես ասեց՝ հօգուտ Ադրբեջանի, ուզում եմ ասել՝ մուտիտ է անում։

Դրա հետ մեկտեղ հասկացա, որ մեզ ուղղակի ծաղրում են միասին՝ իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ։ Վերցրել են ամենակարևոր ու սիրուն բառերից մեկը ու մեզ ծաղրում են՝ ասելով՝ գիտեք կլինեն օկուպացված տարածքներ, կլինեն չպատժված ցեղասպանական գործողություններ Արցախի հետ կապված, կլինեն պատերազմական հանցագործություններ՝ ամենադաժան դրսևորումներով, կլինի բռնի տեղահանություն, կլինեն հայ գերիների Բաքվի բանտերում, կլինեն Հայաստանի Հանրապետության դեմ մղվող անթաքույց զավթողական ծրագրերը, բայց այդ ամենի անունը կդնենք խաղաղություն, ու ով Հայաստանում ասի՝ հոպ, էս ի՞նչ եք անում, կասեն՝ վայ, տեսեք խաղաղություն չի ուզում։

Մինչդեռ խոսքը իհարկե խաղաղության կամ դրա հնարավորության մասին չէ, խոսքը ասել՝ հոպ էս ինչ եք անում, այն տրագիկոմեդիա ներկայացման մասին է, որ տևական ժամանակ Ալիևն ու Փաշինյանը բեմադրում են ձեռք ձեռքի տված։ Ամեն անգամ, երբ հայ հանրությունը խոսում է իր իրավունքից, խոսում է խնդիրներից, ասում են՝ սուս արա, մի խոսա, փոխարենը Ադրբեջանը կխոսի իր գոյություն չունեցող իրավունքից, իր պահանջները կթափահարի մեր քթի տակ, իսկ մեզ ասում են՝ մտի սեղանի տակ, ձևացրու խաղաղություն է։

Ես իմ ողջ էությամբ չեմ ընդունում տգիտությունը, աչքակապությունը, ես սարսափում եմ այն մտքից, որ այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու։ Ես պայքարում եմ հենց այդ վտանգավոր ինքնախաբեության դեմ։ Վստահորեն ոչ միայն ես, այլ շատերը։ Մենք հենց իրական խաղաղության ձգտողներն ենք, մենք հենց տրամաբանության ու բարոյականության համար պայքարողներն ենք։ Մենք պայքարում ենք նրա համար, որ հայ հանրությանը չտանեն մոլորության, նորմալ չդարձնեն ամենաաբսուրդային մտքերը։

Ես պարզ տեսնում եմ, թե ինչպես է մղվում պայքար հենց մեր ուղեղի համար կամ դրա դեմ, ինչպես են մեզ փորձում խաբել, որ խնդիրը Արցախից էր կամ մեզանից էր, ինչպես են ջնջում իրենց կյանքը հայրենիքի համար տված տղաների զոհողությունն ու հիշողությունը։ Իրենց թվում է, որ ջնջելու են Արցախը այդպես։ Բայց դա չի ստացվելու, հենց թեկուզ հենց այն պատճառով, որ Ալիևի աչքը Հայաստանի վրա է։ Ինքը իր զավթողական ծրագրերից չի հրաժարվելու, անսահման ագահ է դրա համար։ Մնում է մենք խելքի գանք ու միասնական ջանքերով հնարավորինս շուտ հեռացնենք այն իշխանությանը, որի միակ ֆունկցիան Ադրբեջանի փաստաբանի դերն է։ Ես կարծում եմ հունիսի 7-ի ընտրությունը ցույց տվեց, որ հայ հանրության մեծ մասը հոգնել է ինտելեկտուալ և մտավոր ծաղրանքից, որը մեր հանդեպ կիրառում է Փաշինյան–Ալիև զույգը»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular