Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրաինտեգրումը դիտարկում է որպես երկրում հակառուսական տրամադրությունների տարածում: Նման գնահատական է տվել Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը lenta.ru-ին տված մեկնաբանության մեջ:
«Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է առանց հաշվի առնելու Հայաստանի շահերը Թուրքիայի հետ մերձեցում և երկրի ժողովրդի շրջանում հակառուսական տրամադրությունների տարածում», - ասել է պատգամավորը:
Մամիջանյանը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը ներկայումս միայն 50 տոկոսով է կատարել Եվրոպական Միության (ԵՄ) հետ եվրաինտեգրման վերաբերյալ հիմնական համաձայնագրի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, պայմանները, չնայած այն հանգամանքին, որ դրա իրականացման ժամկետը պետք է լիներ 2021-ից 2026 թվականները: Քաղաքական գործիչը շեշտել է, որ իրավական համակարգը կամ իրավապահ մարմինները բարեփոխելու փոխարեն, գործող իշխանությունները զբաղվում են բացառապես քաղաքական հակառակորդներին հետապնդելով: «Փաշինյանը բացարձակապես ոչինչ չի անում այդ առումով, և շատ դեպքերում անգամ վնասում է, օրինակ, մեր երկրում ժողովրդավարության մակարդակին», - եզրափակել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանը օբյեկտիվորեն պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը, և որ վաղաժամ է խոսել երկրի անդամակցության մասին։ Այդ քաղաքական գործիչը նշել էր, որ Երևանը չի կատարել ԵՄ անդամակցության որևէ պայման։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am