ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները դժվարին շրջան են ապրում։ Հայերը խոսում են երկրի թուրքական բենզալցակայանի վերածվելու մասին, գրում է osnmedia.ru–ն։ Նախկինում Հարավային Կովկասում Մոսկվայի հիմնական դաշնակից համարվող Երևանը սկսել է մերձեցման ուղի Եվրամիության հետ և զարգացնել գործընկերություն Միացյալ Նահանգների հետ։ Ի պատասխան ռուսական կողմը արգելք է դրել մի շարք հայկական ապրանքների ներմուծման վրա, ինչը մեծացրել է հասարակության մեջ լարվածությունը։ Անհամաձայնության լրացուցիչ խթան են հանդիսացել խորհրդարանական ընտրությունները, որոնցում ռուսամետ ընդդիմությունը պարտություն է կրել և մեղադրում է իշխանություններին լայնածավալ խարդախության մեջ։

Մինչև Հայաստանի մայրաքաղաք մեկնելը հոդվածի հեղինակին բազմիցս ասել են, որ տեղի բնակիչները անկեղծորեն չեն խոսի ռուս լրագրողի հետ։ Հայաստանի հետ կապեր ունեցող ընկերները դա բացատրել են վախով. մարդիկ վախենում են «սխալ» հայտարարությունների կամ քաղաքականության հետ որևէ շփման հետևանքներից։ Սկզբում տղամարդ առևտրականները կտրականապես հրաժարվել են քննարկել ընտրությունները կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները հայտարարելով, որ նման զրույցները անիմաստ են։ Սակայն, մի քանի րոպե անց նրանք լրագրողին նստեցրել են վաճառասեղանի մոտ և սկսել մրցակցել միմյանց հետ քննարկելով ընտրությունները, Վլադիմիր Պուտինին և պատերազմը՝ ոչ ուկրաինական, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Պատահական անցորդները վստահեցրել են նրան, որ սովորական ռուսներին դեռևս սիրով են վերաբերվում, բայց խնդրել են, որ իրենց անունները չհիշատակվեն և չձայնագրվեն։

Հասարակության մեջ վախի մթնոլորտ է հաստատվել, ասել է «Ալֆա Նյուզ»-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։ Նրա խոսքով գյուղերում մարդկանց աշխատանքից ազատում էին, եթե նրանք կամ իրենց հարազատները մասնակցում էին ընդդիմության հանրահավաքներին։ Ընդդիմության որոշ կողմնակիցներ հրապարակայնորեն ծեծի էին ենթարկվել, իսկ մեկ տղամարդ դանակահարվել էր քաղաքական վեճի պատճառով։

Երևանի փողոցներում կարծիքները բաժանված են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կանգնած երիտասարդ կանայք պնդում են, որ պայքարը Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրության մասին չէ, այլ հենց Հայաստանի համար է։ «Ռուսական ուղու» կողմնակիցները կարոտով են հիշում Խորհրդային Միությունը, երբ «դրանք լավ ժամանակներ էին, բոլորը հավասար էին և խաղաղ ապրում էին»։

Ընդհանուր պատմությունը և Ռուսաստանի հետ երկարատև բարեկամությունը նրանց համար ծանոթ և հասկանալի է թվում ի տարբերություն Եվրոպայի և Միացյալ Նահանգների։ Հայաստանի համար ամենացավոտ խնդիրը Ադրբեջանի հետ պարտված պատերազմն ու Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի կորուստն է։

Արցախյան հարցը նաև բաժանել է հասարակությանը Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Շատերը քննադատում են Մոսկվային «կողք կողքի կանգնելու» համար, ինչպես նաև ռուս խաղաղապահներին, որոնք, ըստ տեղացիների, անգործունեություն էին ցուցաբերում։

Որոշ հայեր վախենում են, որ Մոսկվայի հետ խզումը կհանգեցնի ոչ թե Եվրոպայի առաջխաղացմանը, այլ Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը։ Գրեթե ոչ ոք չի հավատում, որ պատերազմն ավարտվել է և սպասում է նոր հակամարտության։

Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց հավաքվել էր ընդդիմության կողմնակիցների մի ամբոխ։ Նրանց թվում էին գյուղացիներ, որոնք դժգոհ էին Փաշինյանից հայկական ծաղիկների, սննդամթերքի, ձկան, ալկոհոլի և հանքային ջրի ներմուծման վրա Ռոսսելխոզնադզորի արգելքի պատճառով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular