ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանում։ Դրանով հաստատված կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը, սակայն դրա կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք պահանջում են կարգավորում։ Մասնավորապես, գործող կարգով սահմանված չէ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնական (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական) կրթական ծրագրերից դուրս իրականացվող ծրագրերի՝ որպես լրացուցիչ կրթական ծրագրերի իրավական սահմանումը, ինչը գործնականում առաջացնում է կարգի կիրառման և ծրագրերի երաշխավորման գործընթացի հետ կապված իրավական անորոշություն։ Միաժամանակ, հստակ կարգավորված չէ օրացուցային տարվա ընթացքում նախաձեռնվող ծրագրերի ներկայացման ժամկետները։

Գործող կարգով նախատեսված չէ նաև երեխաների և դեռահասների համար իրականացվող սեզոնային դպրոցների և տարբեր ուղղվածության ճամբարային ծրագրերի ներկայացման առանձին ձևաչափ։ Մինչդեռ գործնականում նախարարություն ներկայացվում են երեխաների և դեռահասների համար իրականացվող սեզոնային դպրոցների և տարբեր ուղղվածության ճամբարային ծրագրեր։ Արդյունքում ծրագրերի բովանդակության, իրականացման պայմանների, անվտանգության ապահովման, կեցության, սննդի կազմակերպման և այլ անհրաժեշտ տեղեկությունների ներկայացումը միասնականացված չէ, ինչը դժվարացնում է ծրագրերի համակողմանի գնահատումը և երաշխավորման գործընթացը։ Նախագծով առաջարկվում է սահմանել սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափ (Ձև 6), որը կապահովի ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը, համադրելիությունը և մասնագիտական փորձաքննության արդյունավետ իրականացումը։

Արդյունքում ակնկալվում է՝ արտադպրոցական ծրագրերի ներկայացման ընթացակարգի կատարելագործում և ճկունության բարձրացում, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրերի նախագծերը ներկայացնել նաև օրացուցային տարվա ընթացքում, սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափի ներդրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular