ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության նիստի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրեց, որ գործով որոշում կայացնելու համար ՍԴ-ն քիչ ժամանակ ունի. հուլիսի 4-ը վերջին օրն է, երբ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի։

Ըստ այդմ, ՍԴ նախագահն առաջարկեց նիստ անցկացնել նաև առաջիկա ոչ աշխատանքային օրը՝ հունիսի 27-ին, իսկ այդ նիստի ընթացքից կհասկանան՝ կիրակի նիստ գումարելու անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ։

«Մենք այսօր կարող ենք աշխատել մինչև 19։00-ն կամ 19։30-ը։ Շաբաթ օրն էլ նիստ կանենք, դրանից հետո էլ կորոշենք՝ կիրակի նիստ անե՞լ, թե՞ չէ։ Բայց խնդրում եմ որևէ կերպ չբացառել, որ մենք կարող ենք կիրակի օրը նիստ ունենալ, որը կսկսենք ժամը 11։00-ից, որը կարող է տևել մինչև ժամը 21։00-ն, 22։00-ն, 24։00-ն։ Ես որևէ բան չեմ բացառում»,- մանրամասնեց Արման Դիլանյանը։

Նա գործի քննության կողմերին հորդորեց հաշվի առնել Սահմանադրական դատարանի սահմանած աշխատանքային ռեժիմը և իրենց աշխատանքային ու անձնական ռեժիմները համապատասխանեցնել դրան։

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործի քննությունը։

Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։

ԿԸՀ ամփոփած արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular