Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Ըստ APA-ի, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան է ուղարկվել AI-92 բենզինով լի 18 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 971 տոննա քաշով, և դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն՝ ընդհանուր 467 տոննա քաշով։
Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և ավելի քան 4,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 34,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։