ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրել է․

«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ

Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել:

Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր Տաթևիկ Մուրադյան) բավարարելով ներկայացված բողոքը, որոշել է վարույթն իրականացնող մարմնի վրա դնել դիմողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված վարութային ակտ կայացնելու պարտականություն, այն է` Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ:

Դատախազը բողոքարկել է դատարանի որոշումը: Դատախազի բողոքը մերժվել էր Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Վազգեն Ռշտունի) որոշմամբ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը որոշել է գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել:

Այս հարցով դատարանը երկու կարևոր դիրքորոշում էր արտահայտել՝

1. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝ (..)»:

Այս նորմը քննչական մարմինը և դատախազությունը մեկնաբանել են նեղ իմաստով և ազատազրկման վայր են համարել միայն քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ֊ում գտնվող տարածքները և պնդել էին, որ քահանաները վկայի կարգավիճակով են գտնվել քննչական մարմնում:

Մինչդեռ դատարանը էական է համարել անձի փաստացի ազատությունից զրկված լինելու հանգամանքը՝ անկախ կարգավիճակից և հայտնել է՝
«Դատարանը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումը պարունակում է փաստական տվյալների նկարագրություն այն մասին, որ նշված անձինք «բերման են ենթարկվել» ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում, այսինքն հարցաքննության են տարվել ոչ իրենց կամային գործողությունների արդյունքում, հետևաբար այս պարագայում ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանումը կարելի է դիտել որպես ազատությունից զրկման վայր: »:

«Դատարանը նկատում է, որ հաղորդում ներկայացրած անձի կողմից մատնանշվել է փաստաբաններ Արմինե Ֆանյանին, Մարինե Ֆարմանյանին, Շուշանիկ Հարությունյանին ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում մուտք գործելը չթույլատրելու և վստահորդներին տեսակցելու փաստը, և այս պայմաններում անհասկանալի է, թե նախաքննության մարմինն ինչպես է դատավարական խիստ սեղմ ժամկետում հանգել հետևության այն մասին, որ հաղորդումը ն դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում որևէ փաստական տվյալ, հաղորդման հեղինակի պնդումները չփաստարկված են, իսկ նկարագրվածի համատեքստում քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է:»:

2. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածի՝ «Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը․․․»:

Դատարանը նկատել է, որ « հանցագործության մասին հաղորդումը պարունակել է փաստական տվյալներ այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտպաններին չի հայտնվել ձերբակալվածի գտնվելու վայրը, և դա հնարավոր է եղել պարզել միայն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների միջոցով: Դատարանն արձանագրում է, որ տվյալներն այն մասին,որ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում անձի գտնվելուն կարգավիճակի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, և այդ տեղեկատվության ստացումը հնարավոր է եղել միայն ՄԻՊ գրասենյակի միջամտության արդյունքում, արդեն իսկ ստուգման ենթակա փաստական տվյալների բավարար ամբողջություն է, որի իսկության ճշտումն այս դեպքում կարող էր իրականացվել բացառապես քրեական վարույթ նախաձեռնելու և անհրաժեշտ վարութային ու ապացուցողական գործողություններ իրականացնելու արդյունքում»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular