ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպան Ռուսաստանի դեմ պայքարում հույսը դնում է Հայաստանի ներկայիս կառավարության վրա։ Այս շաբաթ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները ունեն երկու միջոցառում, որոնք լավ բան չեն խոստանում Մոսկվային, գրում է aif.ru–ն։

Առաջինը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի  Գդանսկում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին մասնակցությունն է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով համաժողովում նախատեսվում է ստորագրել մոտ երկու հարյուր տարբեր համաձայնագրեր և պայմանագրեր Ուկրաինայի հետ համատեղ ձեռնարկություններ և բիզնեսներ ստեղծելու վերաբերյալ։ Հետաքրքիր է այն, որ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին և Կիևի խունտայի առաջնորդ Զելենսկին չեն լինի Գդանսկում. այդպես են Կիևի ռեժիմի եվրոպացի «գործընկերները» փորձում նվազեցնել Բանդերայի հանցագործների հերոսացման շուրջ բռնկված հակամարտությունը։ Լեհաստանը և Ուկրաինան կներկայացնեն իրենց վարչապետներ Տուսկը և Յուլիա Սվիրիդենկոն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս որոշել է չմեկնել Լեհաստան։ Այդ որոշման պատճառները չեն բացատրվել, սակայն Երևանը առանց ներկայացուցչության չէ։

Հուլիսի 1–ին էլ բրյուսելական դեսանտ կժամանի Երևան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այնտեղ կլինի Հայաստան ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի ուղեկցությամբ, որպեսզի «ցույց տա աջակցություն երկրի եվրոպամետ կառավարությանը»։ «Մենք տեսնում ենք, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի կողմից ուժեղ և շարունակական ճնշման տակ։ Այցը կլինի աջակցության ուժեղ ազդանշան, որը կլրացնի արդեն տրամադրված կոնկրետ օգնությունը», - Politico Europe հրատարակությունն է մեջբերել  անանուն եվրոպացի բյուրոկրատի խոսքերը։

Հավանական է, որ այդ այցի ընթացքում ֆոն դեր Լեյենը «Մոսկվայի տնտեսական ճնշման պայմաններում» կհայտարարի 50 միլիոն եվրոյի օգնության փաթեթի հատկացման մասին։ Բայց հայտնի է, որ Բրյուսելը ոչ մեկին անվճար գումար չի տալիս, ուստի ԵՄ-ն Երևանից կսպասի որոշակի հակառուսական քայլերի, այդ թվում ռուսական ակտիվների սառեցում, ինչպես դա տեղի է այլ արևմտյան «գործընկերների» դեպքում, կամ զենքի մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին, հատկապես այն պատճառով, որ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է նմանատիպ առաջարկներ  հնչեցրել Երևան կատարած այցի ժամանակ։

Այնոուամենայնիվ, քաղաքագետ Արմեն Գասպարյանի խոսքով Փաշինյանի կողմից հակառուսական քայլերի պետք է սպասել անկախ Գդանսկի համաժողովին Երևանի մասնակցությունից և ֆոն դեր Լեյենի այցից։ «Մենք, անշուշտ, կարող ենք սպասել ոչ բարեկամական գործողություններ Հայաստանի ներկայիս կառավարությունից՝ անկախ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցից, անկախ այն հանգամանքից, որ ֆոն դեր Լեյենի վստահելի Մարտին Զիկն է նստած Փաշինյանի կողքին, անկախ Ուկրաինայի վերակառուցման համաժողովին մասնակցելուց։ Բավական է հիշել, որ ընկեր Փաշինյանը Ռուսաստանի դեմ պայքարում է առնվազն 2008 թվականից։ Նա Սորոսի տիպիկ հաճախորդ է, դաստիարակված և իշխանության բերված։ Ընկեր Փաշինյանին, նույնիսկ իշխանության մեջ լինելով, լինելով բյուջեի կատարման կամ, ավելի ճիշտ, բյուջեի եկամուտների համար պատասխանատու անձը, ով տեսել է, թե ինչից է կազմված բյուջեն, չի խանգարել տարիներ շարունակ ասել, որ իրականում չի հասկանում, թե ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ ԵԱՏՄ-ն, մաքսային միությունը և որ երկիրը պետք է միանա Եվրոպային։ Եվ Հայաստանի այս կառավարության կողմից ձեռնարկված բոլոր  քայլերը, քաղաքավարի ասած, բացարձակ ոչ բարեկամական են։ Ուրեմն ի՞նչ իմաստ ունի հիմա ուղևորությունների կամ այցելությունների մասին մտածելը։ Սա վաղուց հաստատված մոդել է, որը վաղուց է գործում։ Այո, սա, անշուշտ, մեզ համար տհաճ է, բայց մենք պարզապես պետք է ընդունենք դա և գործենք համապատասխանաբար. դա իրականությունն է։ Հայաստանի ներկայիս կառավարությունը կհետևի հակառուսական ուղղությանը», - բացատրել է փորձագետը aif.ru-ի հետ զրույցում։

«Մինչ այժմ Երևանը վախենում է գործել բացահայտ հակառուսական ձևով, քանի որ հասկանում է, որ ամբողջությամբ տնտեսապես կախված է Ռուսաստանից, և պատասխան միջոցառումները լիովին կոչնչացնեն Հայաստանի տնտեսությունը և կարող են հանգեցնել իսկապես լուրջ հետևանքների իշխանությունների համար։

Հետևաբար, ինչպես ավանդաբար է ընդունված, նրանք կգործեն զգուշորեն՝ ցուցադրելով այսպես կոչված «բազմավեկտորիզմ», այսինքն ցույց տալով, որ չեն փորձում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, միաժամանակ շարունակելով ամրապնդել հարաբերությունները Եվրոպայի հետ։ Սա շատ հասկանալի ռազմավարություն է, բայց բացարձակապես կեղծ, քանի որ նրանք պարզապես սպասում են իրենց ժամանակին, մինչև կարողանան գոնե մասամբ վերաուղղորդել իրենց տնտեսությունը դեպի եվրոպականը։ Սա պատրանք է, որը կիսում են եվրոպական ծայրամասերում գտնվող որոշակի այն երկրները, որոնք գտնվում են եվրոպական բյուրոկրատիայի վերահսկողության տակ։ Վերջին հաշվով, նրանք չեն կարողացել վերաուղղորդել իրենց տնտեսությունը և դարձնել այն ինքնաբավ։ Երևանը պետք է խորհրդակցի Հունաստանի հետ, քանի որ նրանք, իբր, լավ են ապրում Եվրամիության կազմում, բայց մինչև հիմա պայքարում են գոյատևման, ուղղակի գոյատևման համար, նրանք սպառել են իրենց բոլոր ռեսուրսները: Հայաստանը լավ հեռանկարներ չունի, բայց ​​շարժվում է ԵՄ-ի հետ կապերը ամրապնդելու ուղղությամբ և, ինչպես նորեկը, փորձում է որքան հնարավոր է շատ արժանանալ եվրոպացի բյուրոկրատների բարեհաճությանը։ Ահա թե ինչու են նրանք մասնակցում նման հավաքների, բայց ինչպես միշտ, ԵՄ-ն հայերին կտա միայն դատարկ խոստումներ։ Խոսքի ազատության մասին հայտարարությունները տնտեսապես ոչինչ չի տալիս, և Հայաստանի ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, նույնը կլինի, ինչ Բալթյան երկրներինը, որոնք, ի վերջո, դատարկվեցին, քանի որ բնակիչները պարզապես լքեցին երկիրը՝ մեծամասնությունը Եվրոպայում ցածր վարձատրվող աշխատանքներում աշխատելու համար որպես վարձված էժան սպիտակ ստրուկ։ Հայաստանը մոտավորապես նույն իրավիճակի առաջ կկանգնի», - հայկական շրջադարձի շարունակությունն է aif.ru-ի հետ զրույցում բացատրել քաղաքագետ Դմիտրի Էլովսկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular