VK-ի գլխավոր հավելվածն անհետացել է «App Store»-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության «App Store» առցանց խանութը հեռացրել է ռուսական VK (ՎԿոնտակտե) ընկերության գլխավոր հավելվածը։
Ընկերության մի քանի ծառայություններ ավելի վաղ նույնպես անհետացել էին առցանց խանութից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Mail.ru, Odnoklassniki և Zen հավելվածները նույնպես հեռացվել են խանութից։ Նոր օգտատերերը չեն կարողանա տեղադրել դրանք, իսկ առկա օգտատերերը չեն ստանա ծանուցումներ։