ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայազգի պաշտոնյա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Ռոբերտ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։

Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։

Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։

«Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը։ Սակայն իմ նպատակը երբեք առաջին հայ ոստիկանապետ դառնալը չի եղել։ Իմ նպատակը եղել է դառնալ այնպիսի ոստիկանապետ, որը կարող է քաղաքն անվտանգ պահել»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում։

«Հայկական ազգանուն չունեմ։ Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,-նշել է նորանշանակ ոստիկանապետը։

Գլենդելի ոստիկանությունը Լոս Անջելեսի շրջանի խոշորագույն իրավապահ կառույցներից է։ Այն ունի ավելի քան 500 աշխատակից, որոնցից շուրջ 270-ը ոստիկաններ են, իսկ տարեկան բյուջեն գերազանցում է 150 միլիոն դոլարը։

Ռոբերտ Ուիլյամը համոզմունք է հայտնել, որ իր նշանակումը կարող է օրինակ ծառայել երիտասարդների, մասնավորապես՝ հայ երիտասարդների համար։

«Եթե երիտասարդները տեսնեն, որ այս ճանապարհը բաց է եղել ինձ համար, ապա կհասկանան, որ այն բաց է նաև իրենց համար»,-ասել է նա։

Նորանշանակ ոստիկանապետը նաև բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հետագայում ավելի կընդլայնվի։

Նորանշանակ ոստիկանապետի  պաշտոնավարման առաջին օրն անցել է բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների մթնոլորտում, սակայն առջևում սպասվում է պատասխանատու աշխատանք՝ ուղղված քաղաքի անվտանգության պահպանմանն ու ոստիկանության համակարգի զարգացմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular