ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ստեղծում են երկու տեսակի քաղաքացիներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունները որոշել են վերանայել երկրի քաղաքական համակարգը։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողության հասնի, հինգ տարի հետո բոլոր քաղաքացիները չեն կարողանա մասնակցել ընտրություններին, իսկ ներկայիս ընդդիմության անդամներին ուղղակի կարգելվի առաջադրվել, գրում է ng.ru–ն։

ՀՀ-ի նախկին խորհրդարանը մտադիր է ընտրողների համար ներդնել բնակության պահանջ։

Փոփոխությունն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրելու իրավունք պետք է ունենան միայն այն քաղաքացիները, ովքեր ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում առնվազն վեց ամիս ապրել են Հայաստանում։ «Ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնց վրա իրականում ազդում են տվյալ պետության որոշումները... Չնայած քաղաքացիությունը ժողովրդական ինքնիշխանության իրականացման մեկնարկային կետն է, բայց անհրաժեշտ է նաև ապահովել մասնակցային ժողովրդավարության էական կողմը, այսինքն ընտրողի և պետության միջև բավարար կապը», - ասված է «Քաղաքացիական պայմանագրի» անդամների կողմից պատրաստված փոփոխության հիմնավորման մեջ։

Պետք է նշել, որ այդ գաղափարը ծագել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Մասնավորապես, արտասահմանում քվեարկությունը դադարեցվել է 2007 թվականին։ Իսկ 2016 թվականին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար վեցամսյա բնակության պահանջ է մտցվել։ Ընդդիմությունը, այդ թվում Փաշինյանը և նրա կողմնակիցները, հավանություն են տվելն այդ գաղափարին հավատալով, որ սփյուռքի անդամները հաճախ չեն հասկանում, թե իրականում ի՞նչ է կատարվում հանրապետությունում: Սակայն, «թավշյա հեղափոխության» ժամանակ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հակառակորդները եռանդուն կերպով աջակցվում էին Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից հայերի կողմից: Օրինակ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը հատուկ թռիչքով ժամանել էր Երևան բողոքի ցույցերին մասնակցելու համար: Բայց հիմա՝ ութ տարի անց, Փաշինյանի կառավարության հարաբերությունները աշխարհի հայերի հետ վատթարացել են: Դա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև Ղարաբաղի կորստով և կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտությամբ: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները նույնիսկ պնդում էին, որ , իբր վճարված,100,000 հայեր պլանավորում են Ռուսաստանից թռչել Հայաստան Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժմանը աջակցելու համար:

Արդյունքում, արտասահմանից ժամանող քաղաքացիներին սպառնում էին 25-օրյա զորավարժություններին հարկադիր մասնակցությամբ: Վերջիվերջո, արտասահմանից ընտրողների հոսք չեղավ, սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները կարծում են, որ, հնարավոր է, իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը որոշ ընտրողների հետ է մղել ընտրություններին մասնակցելուց։

Հատկանշական է այն, որ ներկայիս ընդդիմությունը դեմ չէ ընտրություններին մասնակցությունը սահմանափակող որոշակի չափանիշների ներդրմանը։ Օրինակ է սոցիալական ցանցերում շրջանառվող առաջարկը բնակության պահանջի հետ մեկտեղ ներմուծել նաև ՀՀ բյուջե հարկեր վճարելու և զինվորական ծառայություն մատուցելու պահանջը։ Եթե ընտրողը համապատասխանում է այս պահանջներից առնվազն մեկին, ապա նրան թույլատրվում է քվեարկել, իսկ ճնշման տպավորությունից խուսափելու համար ընտրատեղամասեր պետք է բացվեն ամբողջ աշխարհում։

Ինչևէ, Փաշինյանը դեռևս հետաքրքրված չէ իր հակառակորդների հետ փոխզիջումներ գտնելու հարցում։ Նախ, նա հրամայել է Աննա Հակոբյանին ուղարկել Միացյալ Նահանգներ մասնակցելու Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ համագումարին։

Եվ դա չնայած նրան, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարվել էր, որ զույգը բաժանվել է։ Եվ հիմա ոմանք կարծում են, որ բաժանվելով Փաշինյանը պարզապես փորձում էր պաշտպանել իր ոչ ժողովրդական կնոջը քննադատությունից։

Երկրորդ, ՀՀ իշխանությունները շարունակում են հարձակվել ընդդիմության վրա։

Դատախազությունը կարծում է, որ գործարարը 2002-2007 թվականներին անօրինական կերպով է ձեռք բերել այդ ձեռնարկությունը։ Միաժամանակ, Ծառուկյանից առգրավվում են «Ոսկե բանալի» հանգստավայրը և Ծաղկաձորի ճոպանուղին։

Դատախազությունը նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից թույլտվություն էր խնդրում քրեական գործ հարուցելու «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի դեմ, որը բավարարվել է։ Նախկինում նրան արգելվել էր արտասահման մեկնել առանց բացատրության։ Քաղաքական գործչի նկատմամբ քրեական հետապնդման դժվարությունը պայմանավորված է նրա անձեռնմխելիությամբ։ Նա նախորդ գումարման խորհրդարանի անդամ է  և հաջորդ գումարման ընտրված պատգամավոր, ինչը նշանակում է, որ նա անձեռնմխելի է։ Անվտանգության ուժերը դեռևս չեն բացահայտել իրենց մեղադրանքների մանրամասները, բայց Քոչարյանի թիմը վստահ է, որ նրանք ինչ-որ բան կմտածեն։

«Սա օդանավակայանում երկու օր առաջ տեղի ունեցած անօրինականության շարունակությունն է։ Երկու օր առաջ քննչական և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեները հայտնեցին, որ քրեական գործ (Քոչարյանի դեմ) չկա, հետևաբար, նախագահի տեղաշարժը սահմանափակվել է հանցավոր ձևով... Ինչո՞ւ էր անհրաժեշտ դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրանք միևնույն է, օրենքի մասին չեն մտածում», - ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի քննչական կոմիտեն շարունակում է հրապարակել աուդիոձայնագրություններ, որոնք, ըստ անվտանգության մարմինների, ապացուցում են ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների անդամների կողմից ընտրողներին կաշառելու փորձերը։ Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն նաև խնդրել է կառավարությանը նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք կարգելեն ընտրական հանցագործությունների մեջ ներգրավված քաղաքական ուժերին մասնակցել հաջորդ ընտրություններին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular