ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կայացած հեռավար մամուլի ասուլիսի ընթացքում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն արմատական վերլուծության է ենթարկել Հայաստանի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերները՝ սուր քննադատության արժանացնելով գործող իշխանությունների որդեգրած կուրսը։ Բանախոսի գնահատմամբ, պաշտոնական Երևանի հռչակած խաղաղության օրակարգը զուրկ է իրական երաշխիքներից և գործուն քայլերից, ինչի հետևանքով պետությունը հայտնվել է անպաշտպան վիճակում՝ կանգնելով տարածքային նոր կորուստների և պետականության կորստի իրական վտանգի առջև։

Արշակ Կարապետյանը փաստել է, որ միջազգային ասպարեզում իշխանությունների վարած դիվանագիտությունը ձախողվել է՝ հանգեցնելով տարածաշրջանային ավանդական գործընկերների հետ հարաբերությունների ճգնաժամին և Հայաստանի լիակատար մարգինալացմանը։ Նրա խոսքով, տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևումների համատեքստում հայկական շահն այլևս հաշվի չի առնվում, իսկ հարևան պետություններն արդեն իսկ բացահայտ հավակնություններ են ձևավորում Հայաստանի ինքնիշխան տարածքների, մասնավորապես՝ Լոռու, Սյունիքի և Սևանի նկատմամբ։ Գեներալ-մայորն ընդգծել է, որ միակողմանի զիջումներն ու սեփական թուլության ցուցադրումը ոչ թե կանխում, այլ ընդհակառակը՝ անխուսափելի են դարձնում նոր պատերազմի հավանականությունը՝ խրախուսելով հակառակորդի ագրեսիվ նկրտումները։

Անդրադառնալով ներքին իրավիճակին և հանրային մոբիլիզացիային՝ նախկին նախարարը տեղեկացրել է, որ «Համահայկական ճակատ» շարժման կողմից Ազատության հրապարակում սկսված ստորագրահավաքը շարունակվում է և առաջիկայում ընդլայնվելու է նաև հանրապետության մարզերում։ Բանախոսը շեշտել է, որ քաղաքացիների կողմից ստացված ստորագրությունները հիմք կհանդիսանան հետագա քայլերի համար։ Ըստ Արշակ Կարապետյանի, ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ արդյունավետ ուղին սեփական ազգայինպետական շահերի գերակայությունն է, համակարգային կոռուպցիան իրապես արմատախիլ անելը և ռեսուրսների ճիշտ վերաբաշխումը։ Նա կանխատեսել է, որ առաջիկա ամիսներին երկրում սպասվում են նոր ընտրական գործընթացներ, որոնք հանդիսանալու են վերջին հնարավորությունը՝ ազգային իշխանություն ձևավորելու և հայկական պետականության կործանումը կանխելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular