ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է Մերձավոր Արևելքի հակամարտության գոտու օդային տարածքում չվերթեր չկատարելու՝ ավիաընկերությունների համար հանձնարարականների գործողությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Հակամարտության գոտիների վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը», – ասվում է գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Բարձր վտանգի ռեժիմը տարածվում է Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։