ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատցին խեղդամահ է արել տոկոսով փող տվող համագյուղացի կնոջը և հափշտակել նրա ոսկեղենը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am—ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Ստեփանյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Արմենը երկու անչափահաս երեխաների հայր է, զբաղվել է մասնավոր աշխատանքներով: Նրան մեղադրանք էր առաջադրված խմբի կազմում շահադիտական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ստեփանյանը գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով դիտավորյալ կյանքից զրկել է իր համագյուղացուն՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գ.-ին, ով երբեմն տոկոսով փող էր տալիս:

2014 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 17-ից մինչև հաջորդ օրվա առավոտ Ստեփանյանն ու անհայտ անձինք ցանկապատից ապօրինի մուտք են գործել Հերմինե Գ.-ի բակ, բացել են մուտքի դուռը, ներխուժել են տուն:

Ննջասենյակում հարձակվել են անկողնում պառկած կնոջ վրա: Հարվածել են նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, պատճառել են առողջության ծանր վնաս՝ գանգուղեղի փակ, բութ տրավմա, արյունազեղումներ:

Ծանր վնասվածք ստացած կնոջը գցել են անկողնու վրա: Ապա սավանը պատռել, կապել են նրա ձեռքերը, բութ, կոշտ առարկայով վնասել են տարիքով, չամուսնացած կնոջ… հեշտոցի շրջանը: Ավազակային հարձակմամբ հափշտակել են կնոջ կրած ոսկեղենը՝ մատանին ու ականջօղերը՝ 153 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:

Վերջում սեղմել են կնոջ պարանոցը, խեղդամահ են արել ու, վերցնելով հափշտակված ոսկեղենը, փախել են:

Դատարանում ամբաստանյալ Արմեն Ստեփանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե աշխատել է Արտաշատ քաղաքի հիվանդանոցի մոտ գտնվող օբյեկտում: Իր հետ աշխատել են նաև իր համագյուղացիներից:

Սեպտեմբերի 7-ին դիմավորել է զոքանչին, աշխատանքն ավարտել է ժամը 21-ի սահմաններում: Տղաներին տաքսիով ճանապարհել է գյուղ, ինքը գնացել է հիվանդանոց՝ այնտեղ պառկած կնոջ մոտ: Մնացել է մոտ կես ժամ, հետո տաքսիով գնացել է տուն:

Ժամը 24-ի սահմաններում գնել է ծխախոտ, մի քանի շիշ գարեջուր, իջել է իրենց տան նկուղ, որտեղ աղավնիներ է պահում: Գարեջուրը խմել է, մի ժամ հետո տուն է գնացել ու քնել է:

Հաջորդ օրը մայրն արթնացրել է վաղ առավոտյան: Վերցրել է գործընկերներին, տաքսիով գնացել են Արտաշատ: Այնտեղ են եղել ժամը 7-8-ի սահմաններում:

Կնոջն ասել է, թե գումար չի ճարել: Կինը զանգել է եղբորը, գումար է խնդրել: Ինքը մի քանի րոպե է մնացել կնոջ մոտ:

Հետո գնացել է Երևան: Զանգել է իր ընկեր Արսենին, ասել է, թե ոսկի կա գրավ դնելու, բայց իր անձնագիրը չի գտնում, խնդրել է այդ հարցում օգնել: Հանդիպել է Արսենին: Նա ընկերոջ անունով գրավադրել է ոսկեղենը, 63 հազար դրամը տվել է իրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular