ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մշակման դեպքեր են բացահայտվել Երևանում, Սևանում ու Տաշիրում

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 18-ին գիշերային ծառայություն իրականացնելիս՝ ժամը 2.20-ի սահմաններում, Շերամի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ տարօրինակ պահվածք է դրսևորել։ Նա թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3,16 գրամ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։ Ժամը 23․10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ հատվածում պարեկները հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 5,5 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում Երևան քաղաքի բնակիչ 38-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները։

Համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հունիսի 18-ին այցելել են Տաշիրի բնակիչ 68-ամյա տղամարդու բնակության հասցե։ Վան թաղամասում գտնվող նրա տան բակի ակնհայտ տեսանելի հատվածներում եղել են կանեփի բույսեր։

Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 49 թուփ։

Կատարվում է նախաքննություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular