ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը զուգահեռ աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորների ներքին քննարկումների ընթացքում հնչել է տեսակետ, որ ժամանակը սահմանափակ է, և անհրաժեշտ է հասցնել ամբողջությամբ ուսումնասիրել ներկայացված բոլոր նյութերը, քանի որ հուլիսի 4-ին պետք է հրապարակվի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վերջնական որոշումը։

Արդեն հայտնի է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցելու Սահմանադրական դատարանի երկու դատավորներ։ Խոսքը արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանի և բոլորովին վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանի մասին է։

Մինչ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննող յոթ դատավորները գրեթե օր ու գիշեր ուսումնասիրում են քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները, գործընթացից դուրս մնացած Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը շարունակում են զբաղվել Սահմանադրական դատարանում քննվող այլ գործերով և դիմումների ուսումնասիրությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ ներսում ընդհանուր մթնոլորտը գնահատում են հարաբերականորեն հանգիստ, սակայն ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործի ծավալն ու հանրային նշանակությունը դատավորներից պահանջում են առավելագույն կենտրոնացում։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումներով հարուցված գործերը միավորվել են մեկ վարույթում և քննվելու են նույն դատական նիստում՝ հունիսի 26-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։

Գործով հիմնական պատասխանող է ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանող կողմերի կարգավիճակով դատարանի առջև հանդես կգան նաև դատախազության, Ներքին գործերի նախարարության և Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են թե՛ խորհրդարան անցած, թե՛ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Միաժամանակ, մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Ըստ օրենքի՝ Բարձր դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։ Սահմանադրական դատարանը կարող է կամ անփոփոխ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կամ անվավեր ճանաչել այն։ Վերջին դեպքում դատարանը կարող է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ, անվավեր ճանաչելով դրանք, սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը տեղի է ունենալու յոթ դատավորի մասնակցությամբ, և հենց այդ կազմն էլ կայացնելու է վերջնական որոշումը, որը հրապարակվելու է հուլիսի 4-ին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular