Ես վայելում եմ այս պահը. Մեսի
ՍՊՈՐՏԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Ավստրիայի հավաքականի նկատմամբ աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։
Մեսին դարձել է դուբլի հեղինակ, նաեւ չի կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։
«Ես վայելում եմ այս պահը։ Տեսնենք, թե ինչքան հեռու մենք կկարողանանք գնալ։ Հնարավոր է՝ չխփեի գոլերը, եթե իրացնեին 11-մետրանոցը։
Շատ ուրախ եմ այս հաղթանակին, որին շատ ծանր պայքարում հասանք։ Արժանի էինք հաղթանակի։ Այն մեզ տալիս է հանգստություն եւ վստահություն հետագա պայքարից առաջ։ Մենք երջանիկ ենք, որ ապահովեցինք տեղը փլեյ-օֆֆում»,- Մեսիի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը։
Մեսին 18 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեի ռեկորդը՝ 16 գոլ։