ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում ուշագրավ իրավիճակ է ձևավորվել։ Դատելով վերջին զարգացումներից՝ ԲԴԽ գիտնական անդամների զգալի մասը ոչ միայն չի կիսում խորհրդի նախագահի Արթուր Աթաբեկյանի մոտեցումները, այլև, դատական համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոշ դեպքերում բացահայտ հակադրվում է նրան։

Դատական համակարգում վաղուց խոսակցություններ են շրջանառվում, որ ԲԴԽ գիտնական և դատավոր անդամների հարաբերությունները հեռու են ներդաշնակ լինելուց։ Ըստ այդ տեղեկությունների՝ երկու խմբերի միջև առկա տարաձայնություններն ու լարվածությունը ժամանակ առ ժամանակ արտացոլվում են ոչ միայն ներքին քննարկումներում, այլև խորհրդի որոշումներում և հրապարակային գործունեության մեջ։

Վերջին օրինակներից մեկը վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը սկզբում միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։ Սակայն հետագայում ի հայտ եկած հանգամանքների հիման վրա նախարարությունը նոր միջնորդություն է ներկայացրել՝ առաջարկելով մերժել հենց նույն կարգապահական վարույթի շրջանակում ներկայացված դիմումը։

Արդյունքում ԲԴԽ դատավոր անդամները՝ խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորությամբ, կողմ են քվեարկել արդարադատության նախարարության վերջին միջնորդությանը։ Մինչդեռ գիտնական անդամներ Կարեն Թումանյանը, Երանուհի Թումանյանցը, Աշոտ Հայրապետյանը, ինչպես նաև վարչական դատարանի դատավոր անդամ Մերի Համբարձումյանը դեմ են արտահայտվել և ներկայացրել հատուկ կարծիք։

Սակայն սա միակ դեպքը չէ, որն ակնհայտորեն վկայում է խորհրդի ներսում առկա լարվածության մասին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ ԲԴԽ-ում բավականին թեժ մթնոլորտում է անցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Քննարկման ընթացքում, ըստ մեր աղբյուրների, գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցի և Կարեն Թումանյանի միջև լարված բանավեճ է ծավալվել ԲԴԽ դատավոր անդամ Արման Հովհաննիսյանի հետ։

Իրավիճակն այնքան է սրվել, որ քննարկմանը ստիպված է եղել միջամտել ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը՝ փորձելով հանդարտեցնել մթնոլորտը և կանխել հետագա սրացումը։ Սակայն, մեր տեղեկություններով, նախագահի միջամտությունն ամբողջությամբ չի լուծել ստեղծված իրավիճակը, և քննարկումը շարունակվել է բավականին լարված պայմաններում։

Թե որքան խորն են ԲԴԽ ներսում առկա հակասությունները և ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք խորհրդի հետագա գործունեության ու որոշումների վրա, առայժմ դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ վերջին ամիսների զարգացումները ավելի տեսանելի են դարձրել այն տարաձայնությունները, որոնց մասին դատական համակարգում վաղուց էին խոսում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular