ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում՝ 4․3 °C, նորմայից ցածր էր 0․7 °C-ով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131 %-ը։ Տեղումնառատ էին մարտ և ապրիլ ամիսները, երբ տեղումների ամսական քանակը կազմել էր համապատասխանաբար նորմայի 199 % և 131 %-ը։ Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր սկսած 1935 թվականից։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարտը ամենատեղումնառատն էր Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ամբերդ և Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազմեց 217․9 մմ և 278․6 մմ, որը 3-ից 5 անգամ գերազանցում է նորման։ Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է։

Ջերմաստիճանի կտրուկ նվազում դիտվեց ապրիլի 14-16-ը, երբ հանրապետության շրջանների մեծ մասում օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից 5-7 °C-ով, իսկ ապրիլի 15-ին և 16-ին Արարատյան դաշտում գիշերային ժամերին դիտվեցին բացասական ջերմաստիճաններ։ 2026 թվականի գարնան ամենացածր ջերմաստիճանը դիտվեց մարտի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձրը՝ մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։

Մայիսին առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Ստեփանավանում մայիսի 6-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք գարունը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C, իսկ ամենացուրտը՝ 1949 թվականին՝ 1․8 °C միջին սեզոնային ջերմաստիճանով։
Ամենախոնավ գարունը դիտվել է 1963 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմեց 351 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 104․4 մմ սեզոնային գումարային տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․0 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 10 %-ով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular