ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Փաշինյանի խաղերը». ինչու է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Շատիլովը interaffairs.ru–ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

«Խորհրդային Միության փլուզումը սկսվեց Հայաստանի Գերագույն խորհրդի Խորհրդային Միությունից անջատվելու որոշմամբ։ Կային հույսեր, որ Եվրոպան կօգնի Հայաստանին, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայկական սփյուռքները նույնպես կօգնեն, և որ առանց Խորհրդային Միության Հայաստանը կվերածվի մի տեսակ անդրկովկասյան Շվեյցարիայի։ Բայց այդ ամենը տեղի չունեցավ. մենք տեսանք Հայաստանի ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական ներուժի զգալի դեգրադացիան», - ասել է փորձագետը։

Ալեքսանդր Շատիլովը նշել է, որ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տարավ շատ լուրջ աշխարհաքաղաքական պարտության և ամոթի, այն է Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտության։ Բայց այդ ամոթը ոչ այնքան Հայաստանինն է, որքան Փաշինյանինը։ «Մենք նրա գործողություններում որևէ տրամաբանություն չենք տեսնում, պարզ է, որ Փաշինյանի արտասահմանյան կամակատարները նրան հրահրում են Ռուսաստանի դեմ։ Նրանց նպատակն է հնարավորինս հեռացնել Հայաստանը Ռուսաստանից, խզել նրա հետ գործընկերային հարաբերությունները և, հնարավոր է, նույնիսկ մասնակցել Ռուսաստանում իրավիճակի ապակայունացմանը, չնայած Փաշինյանը փորձում է պահպանել որոշ տնտեսական կապեր, որոնք օգտակար են Հայաստանի համար, - նշել է փորձագետը,– այդ տեսակի քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանում Արևմուտքի շահերը գերակա կդառնան հայ ժողովրդի և հասարակության շահերից։ Ավելին, այլընտրանքային դիրքորոշումներ ունեցողները կճնշվեն և կհետապնդվեն, և ոչ միայն նրանք, ովքեր Ռուսաստանի  կողմնակիցներ են, այլ նաև նրանք, ովքեր դեմ են Փաշինյանին»։

«Հայաստանը ավելի ու ավելի կներգրավվի հակառուսական գործողությունների մեջ, այդ թվում ՆԱՏՕ-ի միջոցով։ Եվ, հնարավոր է, որ փորձ արվի նաև Ռուսաստանի հայկական սփյուռքը Ռուսաստանի դեմ դարձնել, նման հնարավորություն ևս կա։ Այսպիսով, իմ կարծիքով, Մոսկվան բավականին ճիշտ էր, երբ ի սկզբանե Փաշինյանին հասկացրեց, որ չի խաղալու նրա խաղը, իսկ պատասխանը կլինի կոշտ», - ընդգծել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular