ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում ավարտվում է բռնապետության ստեղծումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ խորհրդարանական քարոզարշավը Հայաստանը վերածել էր բռնապետության, ակնհայտ դարձավ ընտրություններից անմիջապես հետո։ Դա ակնհայտ երևում էր ընդդիմության զանգվածային ձերբակալություններում և արդյունքներում, որոնք անուղղակիորեն կեղծիքի նշաններ ունեին, այն է անհամապատասխանություն սոցհարցումներին և վերջնական արդյունքների ճշգրտում կառավարության, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ՔՊ» կուսակցության, օգտին, գրում է vz.ru–ն։

Վերջին ինտրիգը պտտվում էր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն նա ստացել էր 4% և մտել խորհրդարան։ Բայց նույն մարմնի «ճշգրտված վերջնական արդյունքների» համաձայն ստացվեց ընդամենը 3.98% և ԲՀԿ–ն չկարողացավ մտնել խորհրդարան, ինչը իշխանություններին լրացուցիչ տեղեր տրամադրեց «փոշիացված» մանդատները բաշխելիս։ Ծառուկյանի մարդիկ հայտնաբերեցին բացակայող ձայները և դիմեցին դատարան, դատարանը չեղյալ  հայտարարեց որոշ ընտրատեղամասերի արդյունքներ, և հիմա ԲՀԿ–ն ունի նույնիսկ ավելի քիչ, քան անհրաժեշտ է՝ 3.89%, քանի որ մաթեմատիկան արդարադատությանը նրա դաշնակիցը չէ։ Վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է։ Յոթ ընդդիմադիր կուսակցություններ դատական հայց են ներկայացրել բոլոր արդյունքները չեղյալ համարելու համար։ Սակայն Փաշինյանը բավականին ագրեսիվ է արտահայտվել ասելով, որ նոր ընտրություններ անպայման չեն լինի, և սկսել է բոլոր ընդդիմադիր առաջնորդների դեմ ուղղված թիրախային արշավ։ «Երեխաների ապագային ուղղված ցանկացած սպառնալիք պետք է կանխվի սկզբնական շրջանում։ Այդ սպառնալիքներն ունեն անուններ. Ռոբերտ Քոչարյան, կալուգայի օլիգարխ և բելառուս օլիգարխ։ Որպես վարչապետ ես նրանց անմիջապես կվերացնեմ», - խոստացել է զայրացած Նիկոլը։

Սա բռնապետության նշան չէ: Երբ գործադիր իշխանության ղեկավարը թիրախավորում է բառացիորեն ամբողջ ընդդիմությանը, ապա դա պատրաստի բռնապետություն է։ Եվ սրանք դատարկ սպառնալիքներ չեն. Փաշինյանին պետք է հավատալ։ Նա չի հապաղել անվտանգության ուժերը գործի դնել նույնիսկ պետականաստեղծ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Ավելին, կուսակցական ցուցակներով ընդդիմության առաջնորդների հետապնդումը խոսք չէ ապագայի մասին, այլ արդեն տեղի ունեցածի փաստում է։ «Հզոր Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը ամբողջ ընտրարշավն անցկացրել է տնային կալանքի տակ, նա կաթողիկոսի հետապնդման վերաբերյալ իր մեկնաբանությունների պատճառով մեղադրվում է կառավարության  տապալման կոչ անելու մեջ։ Սա քաղաքականացված արդարադատության կատարյալ օրինակ է, իսկ քաղաքականացված արդարադատությունը հոմանիշ է բռնաճնշումներին։ Եթե Կարապետյանը չլիներ ռուսամետ քաղաքական գործիչ, այլ հակառուս, ապա նրան Արևմուտքում կհայտարարեին խղճի բանտարկյալ։ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է  հանկարծակի դարձել քրեական գործի առարկա կապված անշարժ գույքի հին գործարքների հետ։ Ավելի վաղ սահմանապահները խոչընդոտել էին Քոչարյանին դուրս գալը երկրից, ինչպես որ նախկինում խոչընդոտել էին նաև Գագիկ Ծառուկյանին, ով պետք է դատվի հարկային խախտումների համար։

Հակիրճ ասած ընդդիմության բոլոր առաջնորդները գտնվում են հետաքննության տակ։ Արժե հետևել, թե որքան արագ է Արման Թաթոյանը՝ Փաշինյանի առաջին ժամկետի ընթացքում մարդու իրավունքների համար պատասխանատու նախկին գլխավոր օմբուդսմենը, դառնում «սպառնալիք երեխաների համար»։ Նրա կուսակցությունը՝ «Միասնության թևերը» անկախ էքզիթ-փոլերի համաձայն անցել էր խորհրդարան և հիմա թաթոյանը ևս միացել է ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով խմբային հայցին։
Կարապետյանի խոսքով ընդդիմությունն այժմ համախմբվում է՝ Փաշինյանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար, բայց, ինչպես արդեն նշվեց, ընդհանուր առմամբ, «հայկական բռնապետության կառուցումն ավարտված է,   ներկայումս ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները»։ Ինչ վերաբերում է փողոցային բողոքի ցույցերին, ապա փաշինյանը թատերականորեն աղաչում է. «Խնդրում եմ, տվեք ինձ պատճառ, որ բոլորին ջախջախեմ»։ Դա խաբեություն է, նրան պատճառ պետք չէ, նա կարող է անել այն, ինչ ուզում է։ Այս փուլում նրան անհրաժեշտ է միայն ևս մի քանի խորհրդարանական, քանի որ իր կուսակցությունը չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր վերահաշվարկներին և կառավարության օգտին «ճշգրտումներին» չի հասել իդեալական արդյունքի, այն է սահմանադրական մեծամասնության։ Հավանական է, որ ներկայիս ահաբեկման արշավը հենց նպատակ ունի ընդդիմադիր պատգամավորներից դասալիքներ ներգրավել։ Հետևաբար, Փաշինյանի հնարավորությունները մեծ են, եթե Սահմանադրական դատարանը, որոշում կայացնելով ընդդիմության օգտին, չկատարի «հակահեղափոխական ակտ»։ 

Սա փոխաբերություն չէ. սա Փաշինյանի իրական բառապաշարն է, որը, կարծես, քաղված է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության պատմության դասագրքից։ Նա իր իշխանությունը անվանում է հեղափոխություն, իր հակառակորդները հակահեղափոխություն են, որը պետք է կանգնեցվի ամեն գնով։ 

Կովկասյան տաք լեչոն նույնը չէ, ինչ մոլդովական թույլ սամիթը։ Մոլդովայում ևս Արևմուտքը հակառուսական կառավարությանը աջակցեց ամեն ինչում։ Սակայն այնտեղ կոշտ ավտորիտարիզմ չի ծաղկում. Մայա Սանդուին և նրա թիմին բացակայում են անհրաժեշտ լիազորությունները։ Այլ է փաշինյանական Հայաստանի դեպքում։ 

Բայց ընդդիմության նկատմամբ լայնածավալ ճնշումները, ընտրությունների խիստ կասկածելի արդյունքները և ռեժիմի ղեկավարի կողմից զանգվածային զտումների սպառնալիքները բռնապետության գռեհիկ նշաններ են ըստ բոլոր տեսակի դասագրքերի, որտեղ էլ որ դրանք հրատարակվեն՝ Սորոսի, թե «Պրոսվեշչենիե» հրատարակչության կողմից։ Սա օբյեկտիվ տեսանկյունից նշանակում է, որ Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության, և Հայաստանի ու Փաշինյանի հետ ցանկացած ապագա հարաբերություն պետք է կառուցվի այդ հիմքի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular