ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում», այլ նաև ՌԴ-ում եղած ռե­սուրսները. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները շարունակում են խիստ ուշագրավ պահվածք դրսևորել:

Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտների մեծագույն մասը ավելի քան 80 տոկոսը Հայաստան է գալիս ՌԴ-ից: Եվ այդ հոսքերը հիմնականում կախված են ՌԴ-ում տիրող ֆինանսատնտեսական վիճակից: Երբ տնտեսությունը Ռուսաստանում աշխույժ է, փող շատ կա, տրանսֆերտներն էլ աճում են: 2014 թ. սկսած ՌԴ տնտեսության վիճակը, եթե արտահայտվենք բժշկական տերմիններով, կայուն ծանր է: Եվ դա ուղղակիորեն արտացոլվում էր այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալներում. դրանք նույնքան կայուն անկում էին ապրում: Սակայն անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվեց աննախադեպ ու խիստ կասկածելի աճ:

Այդ աճը որոշ տատանումներով պահպանվեց մինչև այս տարվա մարտ: Սա­կայն ապրիլին արձանագրվեց նույն միտումը, ինչ արձանագրվում էր 2014 թվականից սկսած տրանսֆերտների ծավալը կրկին կտրուկ անկում ապրեց:

Միակ տրամաբանական պատ­ճառը, որ կարելի է գտնել այսպիսի տատանման պարագայում, այն էր, որ այս տարվա ապրիլին տեղի ու­նեցած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաժան­ված հսկայածավալ ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում» եղած գու­մարը, այլ նաև ՌԴ-ում եղած ռե­սուրսները, որոնք Հայաստան են բերվել մասնավոր տրանսֆերտների տեսքով: Անցած տարվա դեկ­տեմբերից մինչև այս տարվա ապրիլ Հայաստան էր եկել 323 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 240 միլիոն դոլարի դիմաց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular