Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը
ՍՊՈՐՏԲրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է թիմի հարձակվող Ռաֆինյա Դիասի վնասվածքը, որը նա ստացել է աշխարհի 2026 թվականի առաջնության C խմբի երկրորդ տուրի՝ Հայիթիի դեմ խաղում (3-0):
«Բարսելոնայի» 29-ամյա ֆուտբոլիստը ստիպված է եղել փոխարինվել 40-րդ րոպեին, երբ հաշիվը 2-0 էր։ Մնացած ժամանակահատվածում բրազիլացիները խփել են ևս մեկ գոլ և հանդիպումն ավարտել խոշոր հաշվով:
«Ռաֆինյայի վիճակը կգնահատվի հաջորդ օրը։ Այժմ մենք իսկապես հստակ չգիտենք, թե որքան լուրջ է նրա ազդրի հետին մկանի վնասվածքը»,– բրազիլացիների գլխավոր մարզչի խոսքերն են մեջբերում իսպանական ԶԼՄ-ները։
Ինսայդերների տեղեկություններով՝ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, խուսափել է լուրջ վնասվածքից, սակայն ապաքինման հստակ ժամկետներ դեռևս չեն հաղորդվում։
Խմբային փուլի եզրափակիչ տուրում «պենտակամպեոնները» կմրցեն Շոտլանդիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 02:00-ին։