ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս խուսափել ամռանն աղիքային վարակներից․ ՍԱՏՄ խորհուրդներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամռանը, օդի բարձր ջերմաստիճանի և սննդամթերքի անվտանգության կանոնների խախտման գործոններով պայմանավորված, մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։

Աղիքային վարակներից խուսափելու համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման որոշ պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները։

Աղիքային վարակների բռնկման հիմնական պատճառներն են՝ սննդամթերքի պատրաստման տեխնոլոգիական կանոնների խախտումը, մթերքների ոչ ճիշտ պահպանումը, պիտանիության ժամկետների անտեսումը, սնունդ պատրաստելիս և օգտագործելիս անձնական հիգիենայի կանոնների խախտումը։

Աղիքային վարակների հիմնական ախտանիշներն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որովայնային ցավը, փորլուծությունը, սրտխառնոցը, փսխումը, թուլությունը։

Աղիքային վարակների կանխարգելման հիմնական կանոններն են՝ խմել միայն եռացրած կամ շշալցված ջուր, մանրակրկիտ լվանալ բանջարեղենը, մրգերն ու կանաչեղենը, ապահովել մսի, թռչնամսի, ձվի և ձկան բավարար ջերմային մշակումը, հում մթերքները պահել պատրաստի սննդից առանձին՝ օգտագործելով տարբեր դարակներ և կտրատելու համար նախատեսված տարբեր տախտակներ, չգնել սննդամթերք փողոցներից և ոչ արտոնված վաճառքի վայրերից, պարբերաբար լվանալ և ախտահանել բնակելի տարածքների մակերեսները։

Անձնական հիգիենայի պահպանման հիմնական կանոններն են՝ լվանալ ձեռքերը ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, զբոսանքից ու կենդանիների հետ շփումից հետո։

Սովորեցրեք ձեր երեխաներին ևս պահպանել հիգիենայի այս պարզ կանոնները։

Բնության գրկում հանգստի ընթացքում ևս հորդորում ենք խստորեն պահպանել սննդի անվտանգության կանոնները. նախ ձեռքերը, այնուհետ սնունդը հոսող ջրի տակ լավ լվանալով, որևէ բան պատրաստելիս հնարավորինս զերծ մնալով երկրորդային աղտոտումից, շուտ փչացող սնունդը պահելով միայն սառնարանում, դուք կխուսափեք աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular