ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Բուշմիլս վիսկի

ՖՈՏՈ

Ավանդաբար, իռլանդական և շոտլանդական վիսկիների հիմնական տարբերությունը ծխի համի բացակայությունն է: Իռլանդացիներն իրենց ածիկը տորֆով չեն բովում։ Այնուամենայնիվ, կա մեկ բացառություն: Bushmills թորման գործարանը տասնամյակներ շարունակ օգտագործում էր շոտլանդական տորֆը բովելու մեթոդը, ինչը այդ վիսկին ավելի շոտլանդական է դարձնում, քան իռլանդական: Ավելին, վիսկիի համար ջուր է վերցվում տորֆային ճահիճների միջով հոսող առվակից։

Մեր օրերում Բուշմիլս վիսկին պատրաստվում է դասական իռլանդական տեխնոլոգիայով, Սակայն տորֆային ճահիճներից ջուրը վերցնելը մնացել է։ Bushmills վիսկին մտել է 21-րդ դար որպես Իռլանդիայում արտադրվող ամենահին և լավագույն վիսկիներից մեկը:

Բուշմիլս գյուղի այդ թորման գործարանի պատմությունը սկսվել է 1608 թվականին, երբ Թոմաս Ֆիլիպսը Անգլիայի թագավորից ստացել է իր կոմսությունում վիսկի պատրաստելու իրավունք։ Ոչ մի հավաստի տեղեկություն չկա այն մասին, որ հենց Bushmills թորման գործարանում նույն տարում են սկսել վիսկի արտադրել: Այնուամենայնիվ, հենց այդ տարին է հավակնում ստանալ լավագույնի պատվավոր կոչումը։ Ի դեպ, «1608» նշանը շշերի վրա սկսել է հայտնվել ընդամենը 30 տարի առաջ։ Դա զուտ մարքեթինգային քայլ էր, որը պետք է գրավեր նոր գնորդներ:

Բուշմիլս թորման գործարանի մասին առաջին հավաստի հիշատակումը թվագրվում է 1742 թվականով, իսկ Old Bushmills՝ Հին Բուշմիլս անվան գրանցման տարեթիվն ընդհանրապես 1784 թվականն է։ Դա, իհարկե, 1608 թվականը չէ, բայց այն իրավունք է տալիս այդ արտադրությունը համարել ոչ միայն Իռլանդիայի, այլ նաև Եվրոպայի հնագույններից մեկը: Ներկայիս ժամանակակից թորման շենքը, որը դարձել է զբոսաշրջիկների ուխտագնացության առարկա, վերակառուցվել է 1885 թվականին այն բանից հետո, երբ հրդեհը ավերել էր հին շենքը։

Old Bushmills-ի ոսկե դարաշրջանը եղել է 19-րդ դարի երկրորդ կեսերին: 1860-ականներին ֆիլոքսերայի համաճարակն է տարածվել Ֆրանսիայում, որը ոչնչացրել է խաղողի այգիների զգալի մասը։ Կոնյակի և արմանյակի արտադրության կրճատումը հանգեցրել է նրան, որ իռլանդական վիսկին դարձել է ավելի պահանջված, քան երբևէ։ Բայց սպիտակ շերտից հետո եկել է սև շերտը: Առաջին համաշխարհային պատերազմը և սպիրտային ըմպելիքների արգելքը Միացյալ Նահանգներում, իսկ հետո նաև Իռլանդիայում տնտեսական ցնցումները, որոնք կապված էին անկախության և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, ստիպել են Bushmills-ի արտադրությունը համարյա դադարեցնել գրեթե բոլոր թորման արտադրամասերում:

Այնուամենայնիվ Bushmills-ն այն սակավաթիվ արտադրողներից է, որը մնացել է ջրի երեսին, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Old Bushmills-ը մնացել էր Իռլանդիայի միակ գործող թորման գործարանը: Այնուհետև ընկերությունը սահուն վերելք է ապրել, և 2005 թվականին Bushmill’s ապրանքանիշը անցել է Diageo ալկոհոլային ըմպելիքների արտադրության խոշորագույն կոնցեռնին:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular